Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

3000 դրամով բարձրացված թոշակն անապահով ընտանիքներին զրկել է 18-45.000 դրամ ընտանեկան նպաստից

Ահազանգում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.

3 հազար դրամ թոշակ բարձրացնելով՝ ժողկառավարությունը Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիների զրկել է նվազագույնը 18 հազար դրամ ընտանեկան նպաստից։

Միայն Գյումրիում երեկ 479 ընտանիք զրկվել է նվազագույնը 18 հազար դրամ նպաստից. նրանց փոստային բաժանմունքներում «տոնական» անակնկալ է սպասվել՝ իրենց անուններն այլեւս չեն եղել նպաստառուների ցուցակում։ Ու հիմնականում միայնակ ապրող տարեցներն են դուրս մնացել համակարգից, որովհետեւ թոշակի 3 հազար դրամ ավելացումը վերջիններիս ավտոմատ դուրս է շպրտել անհրաժեշտ բալային համակարգի շեմից։

Եւ սա ձմռան շեմին։

Մոտավոր հաշվարկներով՝ մի քանի հազար թոշակառու ողջ հանրապետությունում զրկվել է ընտանեկան նպաստից, բայց նրանց մի մասը դեռ տեղյակ էլ չի, որ իրենք այլեւս ընդամենը 3 հազար դրամ ավելացված թոշակով հպարտ քաղաքացիներ են։

Հայաստանում իշխանություն չկա։ Ու եթե հայաստանյան ընդդիմությունը չլիներ քաղաքական հանգուցյալների կույտ, ձմռան շեմին մի քանի հազար մարդու 3 հազար դրամ տալով՝ 18-ից մինչեւ 35-45 հազար դրամից զրկելու այս գրանդիոզ իդիոտիզմը պիտի դառնար բոլոր ամբիոնները պայթեցնող թիվ մեկ հարցերից մեկը։