Կիրակի, 2 Օգոստոս, 2026

2024-ին Ստեփանակերտը կբնակեցվի ադրբեջանցիներով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամանորյա ուղերձում հայտարարել է, որ 2024-ին ադրբեջանցիները կբնակեցվեն օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և Իվանյանում:

Եկող տարվա ընթացքում մի քանի գյուղ ամբողջությամբ կվերականգնվեն և կփոխանցվեն ադրբեջանցիներին, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ըստ Ալիևի՝ 2024-ին և՛ պետական, և՛ մասնավոր հատվածները կներդնեն առնվազն մեկ միլիարդ մանաթ ռազմական արտադրանքի  համար։