Արցախի Ս. Հակոբավանքում տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն՝ ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի.հայտնում են հայ առաքելական եկղեցու Արցախի թեմից:
Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։
Հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների՝ արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ ու շենացնել Արցախը։