Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի հարձակումն Ամենայն հայոց կաթողիկոսի վրա հարձակում է Էջմիածնի և յուրաքանչյուր հայի վրա՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում

22/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բադեն Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը «Ազգ»-ի միջոցով կոչ անում համայն հայությանը.

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

երբ հուլիսի 20-ինպատրաստվում էինք աստվածային սուրբ պատարագի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անցավ հանդուրժելիի սահմանները։ Հավատացյալ քրիստոնյան նման բան չէր անի։ Ֆեյսբուքում արված գրառմամբ, դիտավորյալ տեղադրված պատարագի սկզբում և ավարտից հետո, նա սպառնում է հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և «ազատել» Էջմիածնի Սուրբ աթոռը, ինչպես գրում է, ինչը պետք է հասկանալ որպես «պղծել»։ Այս խոսքերը պարզապես վիրավորանք չեն, դրանք կանխամտածված սադրանք են, որի նպատակն է պառակտել մեր ժողովրդին և հրահրել անկարգություններ։

Որպես առաքելական մեր եկեղեցու հոգևորական՝ բարձրացնում եմ իմ ձայնը. սա բացահայտ հարձակում է մեր Սահմանադրության, մեր ինքնության և մեր միասնության վրա։ Հետևաբար՝ ձեռքերդ հեռո՛ւ մեր սրբություններից։

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն այս հարցում հստակ է։ Հոդված 18-ի առաջին կետը ճանաչում է «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը» և երաշխավորում  նրա անկախությունը պետությունից։ Հոդված 9-ը պաշտպանում է կրոնական ազատությունը և արգելում պետական միջամտությունը եկեղեցական գործերին։ Փաշինյանի՝ կաթողիկոսին հեռացնելու սպառնալիքը, որ համեմատել է Սերժ Սարգսյանի հեռացման հետ, ուղղակի խախտում է այդ սկզբունքները։ Սուրբ Էջմիածնի աթոռը քաղաքական կուսակցություն չէ, այլ՝ Հայաստանի հոգևոր սիրտը, որն ընտրվում է եկեղեցու կողմից, ոչ թե կառավարության։ Նման քայլը ոչ միայն հակասահմանադրական կլիներ, այլ նաև կխախտեր միջազգային իրավական նորմերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որոնք պաշտպանում են կրոնական ազատությունը և կրոնական հաստատությունների ինքնավարությունը։

Փաշինյանի գործողությունները վտանգում են ոչ միայն Եկեղեցին, այլ նաև մեր ժողովրդավարության հիմքերը։ Պետությունը, որը խախտում է իր սահմանադրությունը, հանգում է կամայականության։

Ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Փաշինյանը օգտագործեց Կիրակին եւ այն պահը, երբ հայ հոգեւորականները պատրաստվում էին պատարագի, այսինքն խախտեց պահի սրբությունը՝ սադրելու և պառակտում սերմանելու համար։ Նրա խոսքերը քաղաքականություն չեն, այլ՝ գրգռիչ կոչեր։ Դրանք նպատակ ունեն պառակտելու հավատացյալներին և հրահրելու անկարգություններ՝ շեղելու հանրության ուշադրությունը իր կառավարության քաղաքական ձախողումներից։ Նման մարտավարությունը պետական գործչի վարքագիծ չէ, այլ՝ մարդու, որ կորցրել է ինքնատիրապետումը։ Փաշինյանի հարձակումն Ամենայն հայոց կաթողիկոսի վրա հարձակում է Էջմիածնի և յուրաքանչյուր հայի վրա՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում։ Վերջին շաբաթների ընթացքում բազմիցս զգուշացրել եմ այս ճգնաժամի մասին։ Հիմա ժամանակն է վճռականորեն գործելու։

Ես կոչ եմ անում․ • Իրավական հետևանքներ. Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է քննի Փաշինյանի սպառնալիքները։ Իրավաբանները և քաղաքացիները պետք է հայցեր ներկայացնեն Սահմանադրությունը պաշտպանելու համար։

 • Խաղաղ դիմադրություն. Բարձրացրեք ձեր ձայնը՝ աղոթքներում, խաղաղ ցույցերում, պատգամավորներին և միջազգային կազմակերպություններին ուղղված նամակներում։ Եկեք ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի լռում, երբ հարձակում են գործում նրա հոգու վրա։

• Միջազգային աջակցություն. Սփյուռքն ու միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ից մինչև Եվրոպայի խորհուրդ, պետք է դատապարտեն այս հարձակումը կրոնական ազատության դեմ։ Հայաստանը փակ երկիր չէ, աշխարհը հետևում է։ Փաշինյանը գուցե կարծում է, թե այս սպառնալիքներով ուժ է ցուցադրում։ Բայց իրական ուժը օրենքի և հավատի հանդեպ հարգանքի մեջ է։

Ժողովուրդը, որը կորցնում է իր Եկեղեցին, կորցնում է իր հոգին։ Պետությունը, որը խախտում է իր Սահմանադրությունը, կորցնում է իր օրինականությունը։

Սիրելի՛ համայնք, մնացեք ամուր։ Աղոթեք մեր Եկեղեցու, մեր Կաթողիկոսի և մեր ժողովրդի միասնության համար։ Եկեք խոսենք մեկ ձայնով․ Էջմիածինը անխախտելի է։ Մեր սահմանադրությունն անխախտելի է։ Մեր հավատն անխախտելի է։

ՏԻՐԱՏՈՒՐ քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բադեն Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ

հատուկ «Ազգի» համար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազատված աշխատակիցները կհաղթեն դատարաններում, ու ՀԷՑ-ը՝ որպես փոխհատուցում, միլիոններ կվճարի այդ մարդկանց

Հաջորդ գրառումը

«Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնից 2 հոգի դիմել է փախուստի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026
Նորություններ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին

06/06/2026
Նորություններ

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

06/06/2026
Հաջորդ գրառումը

«Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնից 2 հոգի դիմել է փախուստի

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական