Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ստել է․ 2008-18 թթ ռազմական կարիքների համար հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ

27/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրել է․ «Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են կեղծել ու մանիպուլացնել, ովքեր իրենց տխրահռչակ իշխանությունը պահում են ատելություն և պառակտումներ սերմանելով:

Այսպես՝


2008թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 116,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,3 %-ը:
2009թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 124,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,5 %-ը:
2010թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 147,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,5 %-ը:
2011թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 139,8 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,2 %-ը:
2012թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 146,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,6 %-ը:
2013թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 175,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,3 %-ը:
2014թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 183,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,9 %-ը:
2015թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 191,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,6 %-ը:
2016թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15 %-ը:
2017թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը:
2018թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 228,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,8 %-ը:


Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստորագրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:


Նույնիսկ չեմ հաշվում այն զգալի ռազմատեխնիկական աջակցությունը (հիմնականում զինամթերք), որը նախագահ Սարգսյանի օրոք, Հայաստանի ԶՈՒ-ն ստացել են բարեկամ երկրներից՝ անվճար:


Հետևաբար՝ 2008-2018թթ-ին Հայաստանի Զինված Ուժերի ռազմական կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են իշխանական կապիտուլյացիոն աղբյուրները, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ (շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար): Այս տվյալները բաց են, և այն կարելի է գտնել համացանցի պաշտոնական աղբյուրներից:


Ինչ վերաբերում է «իշխանությունների» կողմից մերթ ընդ մերթ թմբկահարվող 609 մլրդ ռազմական ծախսերին (2018-20թթ.), ապա այն չի գերազանցել ՀՀ պետական բյուջեի համամասնությունը (որովհետև բյուջեն տարեցտարի աճել է, հետևաբար աճել է նաև ռազմական կարիքների համար հատկացումները): Բացի այդ՝ հարց է առաջանում իսկ ու՞ր էր այդ զենք-զինամթերքն ու այլ ռազմական ծախսերը, որոնք գրեթե չերևացին 44-օրյա պատերազմի ընթացքում: Պարկում կանգնած մնացած բազմաֆունկցիոնալ ինքնաթիռնե՞ր, վերանորոգված ԱՍԱ ՕԿ համակարգե՞ր, թե՞ այլ ավելի սպառազինություն, որի մասին չեք խոսում:


Գոնե փաստերը մի աղավաղեք, որովհետև առավել քան պարզ ու ակնհայտ է, թե ինչպե՛ս էին նախորդ իշխանությունները պաշտպանում Հայաստանն ու Արցախը, և ինչպե՛ս եք դուք «պաշտպանել» կամ «պաշտպանում» այն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննախադեպ թվով ռուսական ուղղաթիռներ են մտնում-ելնում Արցախ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Կիև-Պեչերսկի Լավրայից ոչ մի քրիստոնեական արժեք դուրս չի գա ու չի տեղափոխվի Եվրոպա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Կիև-Պեչերսկի Լավրայից ոչ մի քրիստոնեական արժեք դուրս չի գա ու չի տեղափոխվի Եվրոպա

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական