Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փաշազադեի լեզվի տակ փուշ չկա, որ սուտ խոսելիս ծակի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ադրբեջանի վերաբերյալ կեղծ և զրպարտչական տեղեկատվություն է ուղարկել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քրիստոնյա կրոնական առաջնորդներին. հայտարարել է Կովկասի մահմեդականների գրասենյակի (CMU) նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն  աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսում՝  Ղպտի եկեղեցու առաջնորդի տեղակալի հետ հանդիպմանը։

Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է. «44-օրյա  պատերազմից և վերջին հակաահաբեկչական գործողությունից հետո հայկական սփյուռքի և հայկական եկեղեցու կողմից հակաադրբեջանական քարոզչության աճ է գրանցվել, այդ թվում՝ հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, որը  կեղծ և զրպարտիչ տեղեկություններ է ուղարկել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և ընդհանրապես քրիստոնյա կրոնական առաջնորդներին»։

Նա հայտարարել է, թե իբր հայկական ագրեսիան սարսափելի հետեւանքների է բերել։ Մահմեդական առաջնորդը զրպարտել է հայ ժողովրդին, ասել է, թե իբր 30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայերը  վանդալիզմեն իրականացրել,, մզկիթներ են ավերել ու պղծել։

Շեյխուլ-Իսլամ Փաշազադեն հատկապես ընդգծել է, որ, ինչպես հաստատել են միջազգային դիտորդները, Ղարաբաղի շրջանի հայ բնակչությունը կամավոր լքել է տարածքը։

Իհարկե, Փաշազադեի լեզվի տակ փուշ չկա, որ սուտ խոսելիս ծակի ու թույլ չտա կեղծիքը շարունակել։