Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքուն ուշի-ուշով հետևում է Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանական զլմները և հատկապես Report-ը Նիկոլ Փաշինյանին անդրադառնալիս մշտապես օգտագործում է ամենաանհաջող, նրան խեղճ ու անզոր ցույց տվող լուսանկարներ։ Այս հոդվածում՝ նույնպես։ Այսպես է նրան վերաբերվում «կիրթ ու կառուցողական» Ալիևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԵՄ-ի միջնորդությամբ մշակվել է ճանապարհային քարտեզ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար. հետևելով Փաշինյանի քաղաքական հայտարարություններին՝ հաղորդում են ադրբեջանական զլմները։

Հայաստանի ղեկավարն այդպիսի հայտարարություն է արել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Բրյուսելում իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումների ընթացքում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ, ըստ էության, մշակվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտացոլված է նաև Գրանադայում ստորագրված քառակողմ հայտարարության մեջ»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը կարծում է, որ «կողմերի հավատարմությունը՝ այս ճանապարհային քարտեզին,  կարագացնի խաղաղության գործընթացը»։