Եթե պաշտոնաթող նախագահներն իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեն 2026թ․ ընտրություններին։ Այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպես ենք հեռացնում Փաշինյանին. հայտարարել է Արման Թաթոյանը։
Նրա համոզմամբ՝ նախկին իշխանությունները սնուցում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Քպ-ն նեգատիվ իշխանություն է։ Ամբողջը կառուցված է ատելության շուրջ, մարդկանց զզվեցնում են, որ նրանք հուսահատվեն, չգնան ընտրությունների։ Սա ձեռնտու է միայն Քպ-ին։ Ինչքան մարդիկ քիչ գնան ընտրության, այնքան Քպ-ի համար լավ. կարծումէ «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը։
Պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե ուզում եք, որ Փաշինյանը պարտվի, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին. հայտարարեց նա։




