Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք. հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մյուս վիրավոր զինծառայողների մոտ նույնպես կա որոշակի դրական տեղաշարժ:
Սիսիանի հիվանդանոցում բուժվողների առողջական վիճակը նույնպես բավարար է։
Վիրավորում ստացած զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ։ Վիրավորներից չորսը Երեւանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։ Վիրավորում ստացածների մեջ է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:






