Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը

06/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե Փաշինյանը չի ուզում հաշվետվություն ներկայացնել, թե շուրջ մեկ ամսից ավել տևած եղկելի հակաեկեղեցական արշավի արդյունքում քանի՞ միլիմետր է մոտեցել իրեն պատվիրված նպատակին, դա կանեմ ես: Արդյունքները սոսկալի վատն են նրա համար, իսկ լուծման ենթակա խնդիրը դեմ է առել պատին:

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը:

Բագրատ և Միքայել սրբազանների նկատմամբ նույնիսկ տիտանական քրեաիրավական գործողություններ, որակումներ ու բնորոշումներ կիրառելուց հետո որևէ կերպ հնարավոր չի դառնում հանրային ընկալումների մեջ արմատավորել քրեաիրավական տարրի էլեմենտ նրանց նկատմամբ: Սրբազանները պատվով կրում են հանուն եկեղեցու, երկրի և ժողովրդի համար անձնվեր պայքարող նվիրյալների պատվաբեր տիտղոսները:

Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը, որպես պետության և ժողովրդի անվտանգությունը ապահովող ինստիտուտ՝ այն վերածելով Փաշինյանի անձնական օգտագործման ռեյդերային ծառայության:

Դատախազական և քննչական ինստիտուտները ի ցույց են դրել իրենց բութ և անորակ մասնագիտական կոնվեյերների բնույթը, ինչը հենց արտահամակարգային իրավական մասնագիտական հանրույթի կողմից մեղմ ասած արժանանում է մասնագիտական պախարակման և ամոթի:

Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ընկալումներն ու վարկանիշը վեհարանը ասպատակող ուժայիններին դիմադրություն ցույց տալուց և թույլ չտալուց հետո շեշտակի և որակապես դրականորեն փոխվել է:

Սամվել Կարապետյանը, ով իր մեկ կարճ քննադատական ելույթով ամբողջացրեց այս եղկելի արշավի ողջ հանրային մերժելիությունն ու անընդունելիությունը, դարձել է լրջագույն քաղաքական ֆակտոր հողի վրա և քաղաքականությամբ չզբաղվողների և միևնույնականների մի ահռելի շերտի ստիպել է սկսել հետևել քաղաքական գործընթացներին և ձևավորել հստակ հակաիշխանական դիրքավորում:

Եթե մի կողմ թողնենք իշխանական անարդյունք աղբը, որը ամենօրյա ռեժիմով արտադրվում և դաշտ է նետվում կաթողիկոսի, եկեղեցու, սրբազանների և Սամվել Կարապետյանի մասով, այդ աղբը որևէ կերպ չի կապիտալիզացվում Փաշինյանի կողմից որպես իր ճշմարտացիության և քաղաքական ամրության ռեսուրս: Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը մեկուսացված են: Այդ մեկուսացումն ու բանտարկումը տանում են պատվով, և դա աշխատում է ոչ թե ի վնաս իրենց, այլ հօգուտ իրենց և մեծ նպատակի, որի թիրախը այս իշխանության սնանկության ու վախերի ցուցադրումն ու ապացուցումն է լայն հանրային շերտերի առջև:

Չոր արդյունքում ստորանալուց, խայտառակվելուց, բարոյազրկվելուց, սեփական սնանկությունն ու անարժեքությունը ողջ աշխարհի առջև ի ցույց դնելուց բացի, այլ էական արդյունք և քաղաքական կապիտալիզացիա Փաշինյանը չունի, և իր նախաձեռնած խաղը շեշտակի շրջվում է իր դեմ, որովհետև յուրաքանչյուր քայլ ավելի խորացնելու է արդեն վաբանկ գնացածի իր պատային կարգավիճակը:

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգավիճակը:

P.S. Նա ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ, որը վերածվել է սեփական քաղաքական վերջնախաղի:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ՀՀ ԱԳՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական