Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վեհափառը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ)

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մատուցվում է Սուրբ պատարագ։

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում եւ օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն:

Նշենք, որ պատարագին ներկա չէ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ նախագահ Վահագն Խաչատուրյանը։