Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոչիից և Մոսկվայից Երևան, Թբիլիսի և Աստանայի ուղղությամբ ավիատոմսերի գները հասել են կես միլիոն ռուբլու

27/09/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոչիից և Մոսկվայից ավիատոմսերի գները դեպի Հայաստանի, Վրաստանի և Ղազախստանի մայրաքաղաքներ տասնապատիկ թանկանալով՝ աստղաբաշխական թվերի են հասել։

«Կուբանի Կոմերսանտ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 21-ից, երբ Ռուսաստանում հայտարարվեց  մասնակի զորահավաք, շատ քաղաքացիներ որոշում ընդունեցին լքել Ռուսաստանը։ Ըստ թերթի, մոտ 300 հազար մարդ պետք է ռուսական տիրապետության տակ գտնվող Ուկրաինայի տարածքներ մեկնի զինվորական ծառայության։

Թերթը, հղում կատարելով ավիատոմսերի վաճառքով զբաղվով «Ավիասելս» ծառայությանը, գրում է, որ Ադլերից Երևան սեպտեմբերի 25-ին ինքնաթիռի տոմսն  արժեցել է 533 200 ռուբլի (մոտ $9 200), սեպտեմբերի 26-27-ը գներն իջել են մինչև 23,7 հազ ռուբլի (մոտ $408), իսկ 28-29-ին նորից բարձացել և կազմել  143,6 հազարից 280,1 հազար ռուբլի (մոտ $2 465 – $4 827)։

Ավիատոմսերի գների նվազումը, ըստ վաճառող սերվիսի, միայն մեկ ամիս հետո է սպասվում։ Գրեթե նույն գներն են՝ չնչին տարբերությամբ, Մոսկվայից  Երևան թռիչքների դեպքում։ Հոկտեմբերի կեսերից Սոչի – Երևան, կամ Մոսկվա  – Երևան ուղղություններով ավիատոմսերի գները  սահմանվել են համապատասխանաբար 5-7 հազ և 8-10 հազար ռուբլի։

Մի փոքր ավելի թանկ են Սոչիից և Մոսկվայից Թբիլիսի տոմսերի գները՝ սեպտեմբերի վերջերից մինչև հոկտեմբերի վերջ կազմելով $10 000 – $500։  Ղազախստանի ուղղությամբ ևս նկատվել է թանկացում: Սոչիից և Մոսկվայից սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի վերջ դեպի Աստանա ավիատոմսն արժե մոտ $1200 – $207։ Բոլոր դեպքերում գները նվազում են միայն մյուս ամսվա վերջերին, սակայն արդեն իսկ տոմսերի սղություն է նկատվում, իսկ հավելյալ թռիչքների մասին ավիաընկերությունների կողմից չի հայտարարվել։

Թերթը նաև գրում է, որ լուրեր են շրջում, թե վերգետնյա սահմանային անցակետերում սկսել են կաշառքի դիմաց անցկացնել զինապարտի տարիքում գտնվողներին։ Տարբեր տվյալներով այդ կաշառքի չափը տատանվում է 5 հազ – 90 հազ ռուբլու միջակայքում։

Զորահավաքից խուսափող անձանց Կրասնոդարի փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Վալյավսկին զգուշացրել է, որ քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնելու սահմանափակումներ թեպետ դեռ չկան, սակայն զինապարտներին երկրից դուրս գալու փորձի համար կարող են վարչական տուգանքի ենթարկել։

 «Նրանք, ովքեր մտադիր են Ռուսաստանից բացակայել ավելի քան կես տարով, պարտավոր են այդ մասին տեղեկացնել իշխանություններին։ Իսկ եթե դա չեն անի, ապա կվճարեն 500 ից 3000 ռուբլի տուգանք։ Զորահավաքի ժամանակ նրանք պարտավոր են ներկայանալ զինկոմիսարիատ։  Զինկոմի կոչին և պահանջներին չենթարկվելու դեպքում կկիրառվի համապատասխան  վարչական պատժամիջոց», – ասել է Վալյավսկին։

Նարինե Կիրակոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիշատակի երթ՝ Ստեփանակերտում

Հաջորդ գրառումը

Հունաստանի արտգործնախարարը Երևանում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հունաստանի արտգործնախարարը Երևանում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական