Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրել

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։

 Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

«Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։