Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՌԴ խաղաղապահներն Ասկերանում հրադադարի խախտման դեպք են գրանցել

Արցախում` Ասկերանի շրջանում, ՌԴ խաղաղապահ զորակազմը գրանցել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:

 ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրից տեղեկանում ենք, որ տուժածներ չկան:

«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ»,- նշված է ամփոփագրի մեջ: