Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտինը ոչ մի սպառնալիք չհնչեցրեց, բայց ձևակերպեց այն պայմանները, որոնց խախտման դեպքում սպառնալիքները կդառնան գործնական քաղաքականություն. Մարտիրոսյան

02/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրեմլում տեղի ունեցած Պուտին Փաշինյան հանդիպումը միայն արտաքինից էր հանգիստ, գրեթե անէմոցիա, գրեթե պրոտոկոլային Պուտինի կողմից, եթե չլինեին Փաշինյանի վատ քողարկվող էմոցիաները, ինչը ցույց էր տալիս , որ նա ընթացքում է հասկանում, թե իրեն ինչ են ասում շատ հանդարտ և դիվանագիտական տոնով: Իրականում դա դասական օրինակ էր, թե ինչպես է մեծ պետությունը հանդարտ տոնով հնչեցնում կոշտ քաղաքական նախազգուշացում։

Այդ հանդիպման մեջ չկա ոչ մի պատահական շեշտադրում։ Ամեն մի թեմա՝ ընտրովի էր, ամեն մի ձևակերպում՝ կշռադատված։ Եվ ամենակարևորը՝ գրեթե ոչինչ չասվեց ուղիղ, բայց ամեն ինչ ասվեց ենթատեքստով։

Ասվում էր հետևյալը՝ «Սա հարաբերությունների վերանայման փուլ է, ոչ թե ամրապնդման»: Պուտինի խոսքի առանցքը կառուցված էր մեկ հիմնական հակասության վրա: Հայաստանը շարունակում է օգտվել Եվրասիական տնտեսական միության բոլոր տնտեսական առավելություններից, բայց քաղաքական վարքով արդեն դուրս է գալիս այդ համակարգի տրամաբանությունից։

Եվ այստեղ հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը՝ այդ երկու վեկտորները երկարաժամկետ համատեղելի չեն։

Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է։

Երբ այս ուղերձը զուգորդվում է Ալեքսեյ Օվերչուկի «վերակառուցման» մասին հայտարարության հետ, պատկերը դառնում է ամբողջական։ Խոսքը այլևս ոչ թե տեսական անհամատեղելիության, այլ գործնական հետևանքների մասին է։

Տնտեսական ռեժիմը, որը Հայաստանը ստացել է որպես քաղաքական գործընկեր, կարող է վերանայվել, եթե այդ գործընկերությունը դադարի լինել բովանդակային։

Պուտինի ամենահանգիստ, բայց ամենակոշտ շեշտադրումը վերաբերում էր էներգետիկային։ Գազի գնի թեման ներկայացվեց ոչ թե որպես խնդիր, այլ որպես փաստ: Հայաստանը ստանում է այնպիսի պայմաններ, որոնք շուկայական չեն։ Դիվանագիտական լեզվով սա հնչում է որպես «համագործակցության արդյունք», բայց իրականում դա քաղաքական սուբսիդիա է, այդ գինը քաղաքական գին է, ոչ թե տնտեսական և եթե չկա գնի քաղաքական տրամաբանություն ապա կլինի գնի տնտեսական տրամաբանությունը: Եվ հենց այստեղ է գլխավոր մեսիջը՝ քաղաքական սուբսիդիան չի կարող գոյություն ունենալ քաղաքական անհամաձայնության պայմաններում։ Եթե հարաբերությունները «վերակառուցվում են» առաջինը վերանայվելու է հենց սա։

Անվտանգության թեմայում ՀԱՊԿ-ի շուրջ ձևակերպումները առավել խոսուն էին իրենց լռությամբ։ Չկային դաշնակցային շեշտադրումները, չկար վստահության լեզուն։ Երբ դաշինքի մասին խոսում են առանց դաշնակցային բառապաշարի՝ դա արդեն նշանակում է, որ դաշինքը գործնականում վերաիմաստավորվել է։ Սա փաստում է մի իրականություն, որ Հայաստանը դե ֆակտո դուրս է գալիս անվտանգության այն համակարգից, որի ներսում երկար տարիներ գոյություն է ունեցել։ Բայց դրա փոխարեն դեռևս չունի լիարժեք այլընտրանքային համակարգ և դժվար էլ ունենա:

Արցախի թեմայում Պուտինը ընտրեց առավել նուրբ, բայց քաղաքականապես շատ ծանր դիրքավորում։

Չեղավ որևէ փորձ կիսելու պատասխանատվությունը, չեղավ որևէ փորձ վերաիմաստավորելու անցյալը։

Փոխարենը ձևավորվեց մի հստակ ենթատեքստ՝ որոշումը կայացվել է խորքում Երևանում և ֆիքսվել Պրահայում և դրա հետևանքները նույնպես Երևանի պատասխանատվությունն են, ինչը նշանակում է, որ Մոսկվան փակել է այդ թեման իր համար՝ որպես քաղաքական պարտավորություն։

Միջուկային էներգետիկայի և ենթակառուցվածքների թեմաներում ընդգծվեց մեկ այլ առանցքային իրողություն: Հայաստանի ռազմավարական համակարգերը շարունակում են մնալ ռուսական ազդեցության ներքո։ Սա ոչ թե համագործակցության դաշտ է, այլ կախվածության կառուցվածք, որը երկարաժամկետ է և դժվար փոխարինելի է։

Լոգիստիկայի հարցում հնչեց մի շատ կարևոր, բայց քիչ նկատված փաստ: Տարածաշրջանային հաղորդակցությունները վերակառուցվում են, բայց ոչ առանց Ռուսաստանի։

Այսինքն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումները չեն վերացրել Մոսկվայի դերակատարությունը, այլ փոխել են դրա ձևը։ Սա նշանակում է, որ Հայաստանը նույնիսկ իր «դիվերսիֆիկացիայի» գործընթացում չի կարող ամբողջությամբ դուրս գալ այդ համակարգից։

Գյուղատնտեսական առևտրի և շուկաների թեման ևս ուներ նույն տրամաբանությունը և ռուսական շուկան ներկայացվում է որպես հնարավորություն, բայց իրականում դա լծակ է, որը կարող է կամ կործանել կամ կենսունակություն տալ Հայաստանի գյուղատնտեսությանը:

Հանդիպման ամենահետաքրքիր շերտը վերաբերում էր ընտրություններին։

Պուտինը ուղիղ ձևակերպում չի անում, բայց ենթատեքստը հստակ է՝

Հայաստանում քաղաքական գործընթացները, հատկապես առաջիկա ընտրությունները, պետք է ապահովեն նաև ռուսամետ ուժերի ազատ և մրցակցային մասնակցություն։

Սա պետք է դիտարկել Մոլդովայի փորձի ֆոնին, որտեղ Մոսկվան արդեն արձագանքել է իր համար անընդունելի ընտրական միջավայրին։ Այստեղ մեսիջը պարզ է ընտրական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը կարող է դառնալ հարաբերությունների վերանայման գործոն։

Եվ վերջապես, ամբողջ հանդիպման իմաստը բացվում է Օվերչուկի հայտարարության մեջ։ Այն, ինչ Պուտինը ասում է դիվանագիտական լեզվով, Օվերչուկը ձևակերպում է ուղիղ՝ Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Քաղաքագիտական լեզվով սա նշանակում է՝ արտոնյալ ռեժիմից անցում դեպի պայմանական գործընկերություն։ Դա արդեն այլ որակի հարաբերություն է։

Եզրակացությունը պարզ է, բայց ծանր: Կրեմլում տեղի ունեցած հանդիպումը ոչ թե հարաբերությունների ամրապնդման մասին էր, այլ դրանց սահմանների հստակեցման։

Պուտինը ոչ մի սպառնալիք չհնչեցրեց։

Բայց ձևակերպեց բոլոր այն պայմանները, որոնց խախտման դեպքում սպառնալիքները կդառնան գործնական քաղաքականություն։

Սա դասական մեծ քաղաքականության պահ է, որտեղ ամեն ինչ ասվում է հանգիստ,

որպեսզի հետո ամեն ինչ արվի առանց ավելորդ աղմուկի։ Եվ եթե այս հանդիպմանը վերնագիր կամ որոկում տանք, ապա այն կլինի այսպիսին․

«Հայաստանը առերևույթ դեռ համակարգի մեջ է, բայց արդեն կանգնած է դուրս գալու սահմանագծին իր բոլոր հետևանքներով»:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի համար թշնամի համարվող 5 երկրները

Հաջորդ գրառումը

Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Ղարաբաղից եկել են Հայաստան՝ «տղամարդլամիշ» են լինում. Նիկոլ Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026
Նորություններ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին

06/06/2026
Նորություններ

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

06/06/2026
Հաջորդ գրառումը

Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Ղարաբաղից եկել են Հայաստան՝ «տղամարդլամիշ» են լինում. Նիկոլ Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական