Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունը թերացել է, ծնողներն են թանկ վճարում

03/09/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած ԿԳՄՍ նախարարությունը վստահեցնում էր, թե կրթական նոր չափորոշիչը գլխացավանք չի դառնա ուսուցիչների, աշակերտների ու հատկապես ծնողների համար, բայց առանց գրքերի մնացած երեխաների ծնողներն իրենք են գրքի «ճար» տեսնում։

Azg.am-ն օրեր շարունակ ահազանգեր է ստանում թե՛ ուսուցիչներից, թե՛ ծնողներից։ Մանկավարժների դժգոհությունը կապված է նախարարության առաջարկած տարբերակի հետ, այն է՝ մինչեւ գրքերը տպարանից դպրոց կհասնեն՝ դասապրոցեսը կազմակերպել գրքերի էլեկտրոնային տարբերակները ներբեռնելով։

«Ներբեռնելը՝ ներբեռնենք, բայց գիրքն էլեկտրոնային տարբերակով կարդալ մենք ենք դժվարանում, ուր մնաց՝ 2-րդ դասարանի՝ տառերն ու թվերը նոր-նոր տարբերող երեխան կարողանա։ Միակ տարբերակն այն է, որ մինչեւ գրքերը տեղ հասնեն՝ օրվա դասը պատճենահանվի ու երեխաներին տրամադրվի»,- ասում է ահազանգով մեզ դիմած ուսուցիչը։

Այդ տարբերակն, ի դեպ, օրերս նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էր առաջարկել։

Նման լուծմանը դեմ չեն դպրոցականների ծնողները, բայց ոչ բոլորն է, որ ամեն օր մի քանի էջ պատճենելու հնարավորություն ունեն։ «Հատկապես եթե մի քանի երեխա ունես, եւ եթե «բախտդ բերել է», ու նրանք սովորում են հենց այն դասարաններում (2-րդ, 5-րդ եւ 7-րդ), որտեղ գրքերի խնդիր կա, ապա դա բավական մեծ գումար է կազմում»,- Azg.am-ի հետ զրույցում սրտեղում է ծնողներից մեկը։

ԿԳՄՍՆ հակափաստարակին, թե նախարարության հրամանով՝ դպրոցի տնօրինությունը պետք է հոգա պատճենահանված դասագրքերի ծախսը, մեզ դիմած ծնողը գլխի տարուբերանքով արձագանքում է․ «Նախարարությանը հորդորում ենք գաղտնի ստուգումներ անել հանրապետության բոլոր դպրոցներում, որ իրավիճակը լա՛վ պատկերացնեն»։

Գունազարդ ու կանչող գրքերին փոխարինող անհրապույր պատճեններն այդքան էլ ընդունելի չեն կրթության ոլորտի մասնագետների համար։ Azg.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեկնաբանում է․ «Դասագրքի մեջ հնարավոր է՝ օրինակ՝ լինի, որ «կարմիր գույնով ներկածը «X»-ն է, կապույտով ներկածը՝ «Y»-ը։ Սեւ-սպիտակ թղթի վրա երեխան ինչպե՞ս է տեսնելու կարմիրն ու կապույտը։ Իհարկե, դասագրքի էլեկտրոնային տարբերակը կարող են նաեւ գունավոր տարբերակով պատճենել, բայց դա ավելի թանկ ու հավելյալ ծախս է թե՛ դպրոցի, թե՛ ծնողի համար»։

Հարցի լուծումը մասնագետը տեսնում է գրքերը տպարանից րոպե առաջ դպրոց տանելու մեջ։ Իսկ եթե ոլորտի պատասխանատուներն ուզում են, որ եկող՝ 2024-2025 ուսումնական տարում նման խնդրի չբախվեն, հենց այսօր պետք է նոր դասագրքերի մրցույթներ հայտարարեն։

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախահայութեան պատասխանը Ալիեւին

Հաջորդ գրառումը

Որտե՞ղ է գտնվում Ռուսաստանի ամենամեծ դպրոցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները ուղերձս կընդունեն որպես կոչ. Կանադահայոց թեմի առաջնորդ

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Հաջորդ գրառումը

Որտե՞ղ է գտնվում Ռուսաստանի ամենամեծ դպրոցը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական