Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Որտե՞ղ է գտնվում Ռուսաստանի ամենամեծ դպրոցը

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի՝ օրեր առաջ բացված կրթական կենտրոնը Ռուսաստանի Դաշնության ամենամեծ կրթօջախն է։ Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Համագործակցություն» անունը ստացած մեգադպրոցի կառուցման վրա ծախսվել է 4․8 մլն մլրդ ռուբլի (մոտ 50 մլն դոլար)։ Կրթօջախը նախատեսված է 2860 աշակերտի համար։ Դպրոցում կաշխատի մոտ 220 մանկավարժ։ Դպրոցը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, կառուցված է նորարարական տեխնոլոգիայով։
Ս․Վ․