Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմից հետո 2 տարի է անցել, Հայաստանի կառավարիչները չէ՞ին կարող վերականգնել բանակը. Սերժ Սարգսյան

14/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում հանքավայրերը, դրանք ճիշտ կամ սխալ օգտագործելը։ Նրանք նպատակ ունեն հպատակեցնել Արցախն ու արցախցուն, բայց դա նրանց չի հաջողվելու։ Պատմության ընթացքւմ արցախցիները դրսևորել են բացառիկ կամք՝ դիմակայելով արհավիրքներին ու դժվարություններին։ Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի կառավարիչներից, ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Ակնհայտ է, որ որևէ հույս Հայաստանի իշխանությունների նկատմամբ չի կարող լինել»,-ընդդիմության կազմակերպած ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հատկապես իշխանությունների կողմից գնդակն անընդհատ գցվում է ռուս խաղաղապահների դաշտ, թե նրանք չեն կարողանում իրենց պարտավորությունները կատարել ու բացել Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանին կամող ճանապարհը։

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը նկատեց. «Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել, մենք ունենք դաշնակիցներ ու բարեկամներ, բայց նրանք կարող են իրենց պայմանագրային պարտավորությունները կատարել, եթե մենք գործենք, ուրիշը ինչո՞ւ պիտի գա մեր փոխարեն անի»։

Երրորդ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի կառավարիչները չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը, նրանք ուղղակի ձեռքները լվացել են, հրաժարվել են պաշտպանել արցախցիներին։

«Մենք վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որոշումները կայացվում են օրվա խնդիրներից ելնելով։

Հայաստանի կառավարիչները, որոնց դուք իշխանություն ենք անվանում, կարո՞ղ են մեզ ցույց տալ՝ որոնք են խաղաղապահների պարտավորությունները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ինչ գրված է, նրանք դա էլ կատարում են։ Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշի վրա։ 4-5 տարի առաջ մեղադրում էին նախկիններին, հիմա էլ՝ ռուս խաղաղապահների՞ն։ Այո, բոլորիս սպասելիքներն էլ ավելի շատ են Ռուսաստանից, բայց ցանկացած սպասելիք կարելի է կողքից փչացնել, ինչպես փչացրեցին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյային»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Դիմակայել, պայքարել. այլ ելք չունենք՝ կարծում է նախագահը։

«Պատերազմից հետո 2 տարի է անցել, Հայաստանի կառավարիչները չէ՞ին կարող վերականգնել բանակը։ Ճիշտ հակառակն են անում նրանք»,- ավարտեց Սերժ Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրեթե ողջ աշխարհից հնչում են Ադրբեջանին ուղղված կոչեր, որպեսզի բացեն Լաչինի միջանցքի փակ ճանապարհը, իսկ ընդդիմությունը ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց

Հաջորդ գրառումը

Արցախում մի շարք ոլորտների աշխատանքը բերվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախում մի շարք ոլորտների աշխատանքը բերվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական