Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պայքարը շարունակվում է, միացե՛ք

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույցը շարունակում է։

Քիչ առաջ նա նոր հրապարակում է արել.

Թեև Ադրբեջանը քիչ առաջ վերականգնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռևս մնում է փակ, իսկ Արցախի ժողովուրդը՝ լրիվ շրջափակման մեջ: Մենք էլ շարունակում ենք նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:

Իսկ նախօրոք հայտարարված հավաքը ուժի մեջ է՝ այսօր, ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, միացե՛ք: