Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահապան չունեցող պետության մեջ քանդումը դառնում է ոչ թե գործողություն, այլ վիճակ, որի մաս ինքնաբերաբար դառնում է նաև նա, ով դեմ էր դրան. Վլադիմիր Մարտիրոսյան

12/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես քաղաքական մարդ եմ իմ ողջ բնութով ու սկզբունքներով: Դրանով զբաղվում և այն ուսումնասիրում եմ երկու տասնամյակից ավել: Քաղաքականությունը ինձ համար էպիզոդիկ զգաղմունք կամ հոբբի չէ: Այն իմ մասնագիտությունն է և ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ սիրում և հարգում եմ իմ մասնագիտությունը նրա օրենքները և հատկապես այդ օրենքները իգնոր անողների բազմաթիվ ձախողված քաղաքական ճակատագրեր եմ տեսել: Ես քաղաքականությունը դիտարկում հենց քաղաքական այլ ոչ ապաքաղաքական պրիզմայով և դա է ճիշտ ճանապարհը, ոչ թե դրա մեջ արագ մտնելն ու նույքան արագ դուրս գալը, ինչը այսօր անխուսափելիորեն տեղի է ունենալու շատերի հետ ովքեր դրա մեջ ապաքաղաքական մտել են, բայց ցավոտ քաղաքական էլ դուրս են գալու անխուսափելիորեն՝ (հիշեք քաղաքական օրենքների իգնորի դաժան դասը):

Ուստի ես ի տարբերություն շատ շատերի կարող եմ ինձ թույլ տալ խոսել այն ամենից, ինչը համարում եմ ամենաէականը այսօրվա «քաղաքական մրցարշավում» խորքային առումով:

Նախընտրական ժամանակահատվածում քաղաքականությունը գրեթե միշտ պարզեցվում է։ Ես կասեի՝ երբեմն իջեցվում է մինչև կենցաղի մակարդակ։ Սա ընդունված տեխնոլոգիա է՝ խոսքը դարձնել հասկանալի, միտքը՝ արագ ընկալվող։ Բայց Հայաստանում այս գործընթացը վաղուց անցել է իր բնական սահմանը և պարզեցումը վերածվել է համատարած ապագաղափարականության։

Այսօր քաղաքական դաշտը շարժվում է մի լուռ համաձայնությամբ՝ ընտրողին չծանրաբեռնել գաղափարներով։ Արդյունքում բոլորը խոսում են նույն՝ սոցիալական, կենցաղային, իրավիճակային թեմաներով։ Բոլորը խուսափում են հստակ գաղափարական դիմագծից։ Բոլորը փորձում են հասկանալի լինել՝ զիջելով բովանդակությունը։

Բայց հենց այստեղ է հանգույցը։ Երբ ամբողջ դաշտը հրաժարվում է գաղափարից, նա ինքնակամ տեղափոխվում է մի տարածք, որտեղ խաղի կանոններն արդեն ձևավորված են։ Եվ այդ խաղի լեզուն պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Ոչ այն պատճառով, որ նա ունի գաղափարական խորք, հակառակը՝ որովհետև նա քաղաքականությունը հասցրել է մի վիճակի, որտեղ գաղափարի բացակայությունն ինքնին դարձել է գործիք, որտեղ պարզեցված, արագ սպառվող, հուզական հաղորդագրություններով կառուցված համակարգը լինի դա սխալ ճիշտ, կիսաճիշտ նրա բնական միջավայրն է։

Եվ այստեղ առաջանում է այն հարցը, որից քաղաքական դաշտը խուսափում է։

1. Ինչպե՞ս մրցել մի դաշտում, որտեղ քո մրցակիցը սահմանափակում չունի։

2.Ինչպե՞ս հաղթել մի լեզվով, որը քոնը չէ։

3. Ինչպե՞ս տարբերակվել, եթե բոլորը հրաժարվել են տարբերությունից։

Երբ դու հրաժարվում ես գաղափարից, իսկ մյուսը հենց այդ բացակայության վրա է կառուցել իր ամբողջ քաղաքական մեխանիզմը, դու այլևս չես մրցում։ Դու մտնում ես մի խաղ, որտեղ նա ունի ոչ թե առավելություն, այլ բնական գերակայություն։

Ահա թե ինչու մեր քաղաքական դաշտը գնալով նմանվում է ոչ թե մրցակցային համակարգի, այլ նույն լեզվով խոսող դերակատարների բազմության։ Տարբերությունը մնում է ոչ թե բովանդակության, այլ միայն տոնի, ձևի և սկզբունքայինության մակարդակում և ոչ ավել, չեմ խոսում գաղափարականության մասին:

Եվ այստեղ է այն հարցը, որը շարունակում եմ հնչեցնել, բայց առանց որի այս ամբողջ գործընթացը դատապարտված է ինքնակրկնության։

Ո՞վ է Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապանը։

Ո՞վ է այն քաղաքական ուժը, որը չի սահմանափակվում ընտրություններին մասնակցելով, այլ հստակ ասում է՝ ինչ պետություն է պահում, ինչ ինստիտուտներ է պաշտպանում, ինչ սահմանների և ինչ սկզբունքների վրա։ Ով է ՀՀ-ի պահպանողականը՝ ոչ թե ուժեղը, ոչ թե նախկինը, ոչ թե ապագան, ոչ թե նորը, ոչ թե հզորը, ոչ թե ժողովրդավարականն ու ժողովրդականը այլ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆԸ:

Ո՞վ է այն ուժը, որը դուրս կգա այս կենցաղայնացված քաղաքականությունից և քաղաքականությանը կվերադարձնի նրա բնական բովանդակությունը՝ գաղափար, համակարգ, պատասխանատվություն։

Ո՞վ է այն ուժը, որը չի վախենա «ծանրացնել» խոսքը՝ հասկանալով, որ առանց այդ ծանրության, ընտրությունը դադարում է լինել գիտակցված և վերածվում է պարզապես արձագանքի իշխանությանը, որն իր ողջ բնույթով, կոնստիտուցիայով և պատվերով հակապահպանողական է, քանդող է և դա ապացուցում է ամեն օր:

Այսօր քաղաքական դաշտի առաջ կանգնած է հենց այս ընտրությունը։

Ոչ թե՝ ով որքան ձայն կհավաքի, այլ ո՞վ կհամարձակվի դուրս գալ ապագաղափարական հարմարավետությունից և իր վրա կվերցնի պետականության պահապանի պատասխանատվությունը:

Եթե այս հարցին պատասխան չլինի, ապա «ով է քանդողը» հարցը կկորցնի իր իմաստը, որովհետև պահապան չունեցող պետության մեջ քանդումը դառնում է ոչ թե գործողություն, այլ վիճակ, որի մաս ինքնաբերաբար դառնում է նաև նա, ով դեմ էր դրան, բայց բացի դեմ լինելուց այլ ռեալ գաղափարական հենք ու հիմք չստեղծեց կամ վախեցավ էլեկտորալ կորստից և արդյունքում կորցրեց նույնիսկ իր էլեկտորալ բազան:

P.S.

Կներեք, որ ծանրաբեռնեցի: Բոլորը սպասում են Իրանի անկմանը: Իրանը չի ընկնում, որովհետև բոլոր վերը նշված հարցերի պատասխանը աներկբա ունի և տալիս է:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ.Պարգևավճարվողների «ուրախ ավտոբուսը» մեկնել է Գեղարքունիքի մարզ

Հաջորդ գրառումը

Ես կարող եմ մեկ օրում ոչնչացնել Իրանը. Թրամփ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե ո՞ւմ դրոշն ենք նախընտրում, այլ՝ ի՞նչ է արժենալու այդ ընտրությունը սովորական մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

27/05/2026
Նորություններ

Փլատակը ձեր ուղեղներում է. փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, փուչիկ գաղափարներում . Տիգրան Աբրահամյան

27/05/2026
Միջազգային

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը անորոշություն են ստեղծում ներդրողների համար. Օվերչուկ

27/05/2026
Միջազգային

Ռուսաստանը նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ

27/05/2026
Հաջորդ գրառումը

Ես կարող եմ մեկ օրում ոչնչացնել Իրանը. Թրամփ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական