Ուրբաթ, Մայիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նման տրամաբանությունը, եթե ժամանակին չկանգնեցվի, անխուսափելիորեն տանում է դեպի այն նույն ճանապարհը, որով սկսվել է ֆաշիզմը. Վալդիմիր Մարտիրոսյան

13/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էսպես էր սկսվել ֆաշիզմը, նացիզմը, կոմունիզմը. մեղմ ավտորիտարիզմից մինչև դաժան տոտալիտարիզմ, և բոլորը ժողովրդի անունից:

Պատմության մեջ ոչ մի ռեժիմ երբեք չի սկսվել միանգամից տանկերով, ճամբարներով կամ փակ բռնապետությամբ։

Բոլորը սկսվել են փոքր՝ առաջին հայացքից աննշան քայլից, երբ պետությունը սկսում է որոշել, թե ինչ կարելի է մտածել, ինչ կարելի է ասել և ինչ թեմաների մասին չի կարելի խոսել։

Երբ իշխանությունը սկսում է իր շահերով սահմանել թույլատրելի և արգելված գաղափարների շրջանակը, հենց այդ պահին է ծնվում այն վտանգավոր քաղաքական երևույթը, որը պատմությունը հետագայում անվանել է ֆաշիզմ։ Վերջին օրերին հնչած հայտարարությունները, որոնք արել է Հայաստանի վարչապետը՝ ցույց են տալիս ոչ թե առանձին քաղաքական դիրքորոշումներ, այլ պետական մտածողության խորքային փոփոխություն։

Նա հայտարարել է, որ

1. Նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Հայաստանի Անկախության հռչակագրի վրա, որովհետև «կոնֆլիկտի տրամաբանության վրա է հիմնված»:

2. Հրապարակայնորեն խոստովանել է, որ ինքն է «խնդրել» հրաժարականի դիմում գրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին այն բանից հետո, երբ վերջինս ԱՄՆ փոխնախագահին նվիրել էր Արցախի մասին գիրք, ինչը վարչապետը գնահատել է որպես «սադրիչ քայլ»։

Այս երկու հայտարարությունները կարող են թվալ տարբեր, սակայն իրականում դրանք կառուցված են նույն քաղաքական տրամաբանության վրա։ Խոսքը պետության հիմքերի վերաիմաստավորման մասին է։

Եթե պետության հիմնադիր փաստաթուղթը ներկայացվում է որպես կոնֆլիկտի աղբյուր, ապա դրանով փաստացի առաջարկվում է հրաժարվել այն քաղաքական և պատմական հիմքերից, որոնց վրա կառուցվել է Հայաստանի անկախ պետականությունը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը, պարզապես պատմական տեքստ չէ։ Այն պետական ինքնության հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Հայաստանի պետականության գաղափարական և արժեքային հիմքերը։ Այդ փաստաթղթից հրաժարվելու գաղափարը իրականում նշանակում է ոչ թե տեխնիկական սահմանադրական փոփոխություն, այլ պետության ինքնության վերաձևում, ինչի մասին դրա անմիջական շահառու և քաղաքական թելադրող Ադրբեջանը բազմիցս հայտարարել է:

Սակայն առավել ուշագրավ է նույն ասուլիսում հնչած երկրորդ հայտարարությունը։ Երբ երկրի վարչապետը հրապարակայնորեն ասում է, որ իր «խնդրանքով» հրաժարական է տվել Հայոց ցեղասպանության թանգարան-ի տնօրենը, այստեղ արդեն առաջանում է ոչ միայն քաղաքական, այլ ինստիտուցիոնալ խնդիր։ Բանն այն է, որ թանգարան-ինստիտուտը պետական մարմին չէ, այլ հիմնադրամի կարգավիճակ ունեցող կառույց, որի տնօրենը չի հանդիսանում վարչապետին ենթակա պետական պաշտոնյա։ Սա նշանակում է, որ տվյալ պաշտոնյան չի գտնվում կառավարության ուղղակի վարչական ենթակայության ներքո։

Այստեղից առաջանում է կարևոր հարց․

Ինչպե՞ս է հնարավոր, որ վարչապետը հրապարակայնորեն հայտարարի, թե իր պահանջով կամ խնդրանքով հրաժարական է տալիս մի մարդ, որը իրավական առումով իրեն ենթակա չէ։ Այդպիսիք մեր երկրում հազարավորներ են:

Քաղաքագիտական տեսանկյունից սա արդեն ոչ թե ինստիտուցիոնալ կառավարում է, այլ իշխանության կամքի ընդլայնում պետական ինստիտուտների սահմաններից դուրս: Այս երևույթը քաղաքական տեսության մեջ նկարագրվում է որպես վոլյունտարիստական իշխանություն, երբ որոշումների հիմքում դրվում է ոչ թե ինստիտուցիոնալ իրավասությունը, այլ իշխանության սուբյեկտիվ քաղաքական կամքը, վարչական դիկտատը։

Սակայն առավել վտանգավոր է այն գաղափարական շղթան, որը ձևավորվում է այս հայտարարությունների տրամաբանության մեջ։

1. Եթե ասվում է, որ Արցախի թեման կամ գաղափարը կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության վրա», ապա դրանից հետևում է, որ Արցախի մասին խոսելը կամ այդ գաղափարը հանրային դիսկուրսում պահելը դիտվում է որպես կոնֆլիկտի շարունակման գործոն, իսկ արցախցին ով ունի ձգտում և պահանջ իր բնական իրավունքների վերականգմանը կոնֆլիկտի հարուցիչ:

Այստեղից տրամաբանորեն գնում է հաջորդ քայլը։

2. Եթե Արցախի գաղափարը նույնացվում է պատերազմի հետ, ապա այդ գաղափարի կրողներն ու այն բարձրաձայնողները կներկայացվեն որպես պատերազմի տրամաբանության կրողներ և հրահրողներ։

Այստեղից էլ առաջանում է երրորդ օղակը։

3. Եթե որևէ անձ կամ հանրային դերակատար կամ նույնիսկ հանրային շերտ ներկայացվում է որպես պատերազմի տրամաբանության կրող, ապա նա կարող է դիտվել որպես պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգության համար։ Իսկ ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնող օբյեկտները պետության անվտանգության համակարգերի տրամաբանությամբ դիտարկվում են որպես վերահսկման, մեկուսացման և սահմանափակման ենթակա։

Այս կետում արդեն գաղափարական շղթան հասնում է շատ վտանգավոր եզրակացության։

4. Գաղափարը սկսում է քրեականացվել, իսկ գաղափարի կրողները կարող են ներկայացվել որպես անվտանգության մարտահրավեր և ոչ միայն զրկվել պաշտոնից այլ դուրս դրվել հանրային միջավայրից և մեկուսացվել։

Եվ հենց այս տրամաբանության գործնական և նախնական դրսևորումն է այն, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։ Երբ թանգարան-ինստիտուտի տնօրենը ԱՄՆ փոխնախագահին նվիրում է Արցախի մասին գիրք, և դրանից հետո երկրի վարչապետը հայտարարում է, որ դա սադրանք է՝ հենց էստեղ է տեղի ունենում այս գաղափարական մեխանիզմի կիրառումը։

Այսինքն գործողությունը գնահատվում է ոչ թե որպես գիտական, մշակութային կամ ակադեմիական քայլ, այլ որպես քաղաքականապես անթույլատրելի վարքագիծ։

Այսինքն խնդիրը արդեն գիրքը չէ։

Խնդիրը այն է, որ որոշ թեմաներ սկսում են դիտարկվել որպես թույլատրելի կամ արգելված գաղափարներ և գործողություններ:

Քաղաքագիտական տեսանկյունից սա հիշեցնում է այն քաղաքական մոդելները, որտեղ պետությունը սկսում է բաժանել հասարակությունը ոչ թե քաղաքացիների, այլ գաղափարապես թույլատրելի և գաղափարապես անթույլատրելի խմբերի։

Երբ պետության գաղափարական քաղաքականությունը հասնում է այն մակարդակին, որ որոշ ազգային թեմաների բարձրաձայնումը կարող է դիտվել որպես «սադրանք» կամ «ազգային անվտանգության խնդիր» այդ պահին ձևավորվում են այն վտանգավոր նախադրյալները, որոնք պատմությունը բազմիցս նկարագրել է որպես գաղափարական ֆաշիզմի սկզբնական փուլ։

Այդ մոդելի մեջ վտանգավոր է ոչ միայն ուժի կիրառումը, այլ առաջին հերթին մտքի և գաղափարի նկատմամբ վերահսկողությունը։ Որովհետև հենց այդ պահից հասարակությունը բաժանվում է ոչ թե քաղաքական դիրքորոշումների, այլ թույլատրելի և անթույլատրելի մտածողության և քաղաքական տարածքների։

Երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ազգային հիշողության, պատմության կամ ինքնության որ հատվածն է «թույլատրելի», իսկ որը՝ «սադրիչ», պետությունը աստիճանաբար հեռանում է բաց և մրցակցային հասարակության տրամաբանությունից։

Այսօր մենք տեսնում ենք միայն այդ երևույթի ծիլերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ եթե նման երևույթները ժամանակին չեն կանգնեցվում, դրանք շատ արագ վերածվում են գաղափարական, իսկ հետո նաև պետական էքստրեմիզմի։

Հետևաբար, խնդիրը մեկ հայտարարությունը չէ, մեկ հրաժարականը չէ, կամ մեկ քաղաքական դրվագը չէ։ Խնդիրը այն է, որ նման տրամաբանությունը, եթե ժամանակին չկանգնեցվի, անխուսափելիորեն տանում է դեպի այն նույն ճանապարհը, որով անցել են բազմաթիվ հասարակություններ։

Այդ ճանապարհը պատմության մեջ շատ պարզ ձևակերպում ունի։

Էսպես էր սկսվել ֆաշիզմը։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա հակառուսական դաշինքի գագաթնաժողով է, որը ստեղծվել է Հայաստանին հակառուսական բլոկի մեջ ներքաշելու մտադրությամբ. Արթուր Խաչիկյան

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. ԵՄ-ի օգնությունն ուղղված է Հայաստանի՞ն, թե՞ վարչակարգին, որը հարձակվում է Եկեղեցու վրա և իրականացնում քաղաքական հալածանքներ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես համոզված եմ, որ առանց ռազմագերիների հարցի լուծման, տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ. Վերոնիկա Զոնաբենդ

01/05/2026
Հաջորդ գրառումը

Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստին ելույթ կունենան ԼՂ ներկայացուցիչները

30/04/2026

Այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի ընթացքում ի թիվս շվեյցարացի օրենսդիրների ելույթ կունենան օրեր առաջ Բեռն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը. Անդրանիկ Միհրանյան

30/04/2026

Այն մասին, թե ինչ աստիճանի սկզբունքային նշանակություն ունեն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրությունները հայ ազգի գոյության համար և ինչպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առա՛ջ, դեպի հայկական Մայդան. Արթուր Խաչիկյան

30/04/2026

Այսօրվա լուրերով հաղորդվեց, որ Հայաստանում կազմակերպվող եվրոպական շոուն կհամալրվի նաև Ուկրաինայի ղեկավարի այցով - այս ճոխ ներկայացմանը մասնակցելու համար Երևան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մակրոնն Էջմիածին չի այցելի, իսկ Ֆրանսիայի երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում, հանդիպել Կաթողիկոսի հետ

30/04/2026

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի՝ Մակրոնը, բացի Փաշինյանի հետ հանդիպումից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական