Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում։

Տեղեկագրի համաձայն՝ տուժածներ չկան։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։