Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյաբուքյան իր էջում գրել է.

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Շնորհավորում եմ նորածնի ընտանիքին, փոքրիկ Արփիին ցանկանում անհոգ ու երջանիկ մանկություն, լուսավոր ապագա, միշտ խաղաղության մեջ շնչող արարչագործ հայրենիք: