Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճգնաժամ Իրան-Թուրքիա հարաբերություններում 

10/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեեւ Իրանն ու Թուրքիան իրենց ազդեցության ոլորտը հանդիսացող երկրներում սեփական դիրքերն ամրապնդելու հարցում մշտապես  մրցակցային հարաբերությունների մեջ են եղել,  սակայն այդ կարգի կառավարելի հակասությունները երբեք  լուրջ ճգնաժամերի  չէին վերածվում։

Իրանն ու Թուրքիան աշխարհաքաղաքական   ու անվտանգային հարցերում երբեք տարաձայնությունների պակաս չեն ունեցել։  Եվ այդ հակասությունների որոշակի մասը վերաբերել է   Սիրիայում բնակվող  քրդերին եւ Թուրքիայի կողմից Տիգրիս ու Եփրատ գետերի  ջրային պաշարների օգտագործման նպատակով իրականացվող ջրամբարտակաշինության հարցերին։ 

Բացի այդ,  Թուրքիայի գենոմի մաս են կազմում քրդերը, ինչը, Անկարայի համոզմամբ,  կարող է Իրանի կողմից որպես աշխարհաքաղաքական կոդ օգտագործվել իր արտաքին քաղաքականության մեջ։  Եվ հակառակը՝  Իրանաբնակ թրքախոս ազերիների գործոնը Թուրքիայի կողմից Իրանի դեմ աշխարհաքաղաքական կոդի վերածվելու ներուժ ունի։  Եվ Առհասարակ, Սիրիան Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր է։

Մինչեւ Բաշար Ասադի իշխանության տապալումը  Իրան-Սիրիա հարաբերությունները զարգանում էին գրեթե բոլոր՝ քաղաքական, տնտեսական, կրոնամշակութային եւ այլն ուղղություններով: Կորցնել Սիրիան, Իրանի համար կնշանակեր Մերձավոր Արեւելքում զրկվել ամուր «հենարանից», որը Թեհրանին հնարավորություն էր տալիս ավելի անկաշկանդ կեցվածքով հանդես գալ  Իսրայելի նկատմամբ դիրքորոշում արտահայտելիս: Միաժամանակ Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիան ու Իսրայելի տարածաշրջանային ազդեցության մեծացումը հնարավոր էր կանխել նաեւ սիրիական իշխանությունների միջոցով: Իրանի համար Ասադի ղեկավարած Սիրիայի կորուստը հարված էր երկրի աշխարհաքաղաքական շահերին ինչպես Իրաքում, այնպես էլ Լիբանանում: 

Թուրքիայի աջակցությամբ Բաշար Ասադի իշխանության տապալումը, նախեւառաջ Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոն ընթացքն ու հակասությունների կառավարելիությունն ապահովելու առումով, մեծ հարված էր Իրանին։

Վերջին շաբաթներին նկատվող փոխադարձ գործողությունները իրանաթուրքական հարաբերություններում հասունացող  աննախադեպ  լարվածության  մասին են վկայում։

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ,  դեկտեմբերի 28-ից Թուրքիան իրանական բեռնատարներից  յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց սկսել է գանձել 28  լիրա, որի պատճառով   իրանաթուրքական սահմանին իրանցի վարորդների մեծաքանակ հերթեր են գոյացել: Ի պատասխան  այդ որոշման,  իրանական կողմն էլ այս տարվա հունվարի 4-ից հրաժարվել է  թուրքական բեռնատարներին դիզվառելիք մատակարարել, ինչն էլ իր հերթին առաջացրել է թուրք վարորդների դժգոհությունը: Թեեւ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին իր շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ Իրան-Թուրքիա սահմանին բեռնատարների կուտակումները տեխնիկական խնդիր է համարել եւ նշել, որ այդ խնդրի կարգավորման  նպատակով Իրանից հատուկ պատվիրակության է մեկնելու Թուրքիա, սակայն փորձագետներն ավելի շատ  հակված են այդ խնդրին քաղաքական բնութագրում տալ։  Այդ «տեխնիկական» ճգնաժամի մասին հրապարակված   ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հավաստիացումներից հետո, հայտարարություն է տարածել նաեւ Իրանի Առեւտրի պալատի տրանսպորտի եւ նյութատեխնիկական ապահովման հանձնաժողովի փոխնախագահը, հղում անելով թուրքական կողմի այն հայտարարությանը, որ նոր որոշման հիմքում  Թուրքիայի նախագահ  Էրդողանի ստորագրությունն է, հետեւաբար    դրա փոփոխության համար անհրաժեշտ կլինի  երկու երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնությունը։  (Ի դեպ, Իրանի ԱԳՆ խոսնակի՝   բեռնափոխադրումների մասին պարզաբանումը, ադրբեջանական մամուլի  կողմից  մեկնաբանվել էր, թե իբր Իրանի պատվիրակությունը գնալու է Թուրքիա՝ քննարկելու այսպես կոչված՝  «Զանգեզուրի միջանցքի» հարցը,  որը եւ անմիջապես հերքում ստացավ իրանական կողմից)։  

Երկկողմ հարաբերությունների սրման մասին է վկայում նաեւ հունվարի 4-ին  իրանական հեռուստատեսությամբ Սեֆյան Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության  միջեւ 1514 թվականին տեղի ունեցած Չալդրանի ճակատամարտի ժամանակ զոհված պարսիկ զինվորների հիշատակին նվիրված  սգո արարողության ցուցադրումը։

Սգո արարողությանը հանդես եկած Արդեբիլ նահանգի ուրբաթօրյա քարոզապետ Ամելին քննադատել է Ռեզաշահ Փեհլեվիին, որ հանուն Թուրքիայի հետ բարեկամության, Իրանից տարածքներ է զիջել Թուրքիային։

Սգո արարողության մասնակիցներից մեկն էլ Էրդողանին ու Ալիեւին «պիղծ ճանապարհով հաց ուտող» է անվանել ու հույս հայտնել, որ շուտով Շահ Իսմայիլի հետնորդները Բաքվում ու Նախիջեւանում իսլամի դրոշ են բարձրացնելու»։  

Այս հայտարարություններին հետեւել են Ադրբեջանի՝ դիվանագիտական խողովակներով բողոքի ակցիաներ։ Բաքվում Իրանի հավատարմատարին բողոքի պաշտոնագիր հանձնելու համար    ԱԳՆ են հրավիրել։

Օրերս  տարածվել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է Իրանի սահմանին հարող Թուրքիայի տարածքում թուրքական  զրահամեքենաների ու ցամաքային ռադարների տեղաշարժը։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ զորաշարժը ապօրինի ներգաղթյալների ներթափանցումը կանխելու  նպատակ է հետապնդում։ Սակայն, վերլուծաբանների գնահատմամբ, նման միջոցառման պահը չէր կարող պատահականորեն ընտրված լինել, եւ այն տեղավորվում է իրանաթուրքական լարված հարաբերությունների  համատեքստում։

Նույն համատեքստի մեջ կարելի է դիտարկել նաեւ  Սիրիայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ամենաթեժ օրերին՝ 2024 թ․ դեկտեմբերի 8-ին «յուրաքանչյուր մարդ՝ մի աշխարհ, յուրաքանչյուր լուր՝ մի պատում» խորագրով Թուրքիայի պետական ​​հեռուստատեսության՝ TRT-ի պարսկերեն լեզվով հեռուստահաղորդումների մեկնարկը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական ​​հեռուստատեսության գլխավոր տնօրեն  Զահիդ Սոբաջին, Բուրսա Ուլուդաղ համալսարանի հիմնադրման տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը դեռեւս անցնող տարվա հոկտեմբերին հայտարարել էր, որ  TRT  մինչեւ տարեւերջ   պարսկերենով հաղորդումներ է հեռարձակելու։ Նա բառացիորեն ասել էր․ «Մենք պետք է Իրանին անհանգստություն պատճառենք»։

Գրիգոր Առաքելյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆորնիայում անտառային հրդեհներից տուժածներին

Հաջորդ գրառումը

Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Նորություններ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրությունը. Օվերչուկ

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Հաջորդ գրառումը

Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական