Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ղարաբաղն ու Հայաստանը դառնում են անբարոյականության ու անգրագիտության զոհեր

06/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը Պրահայում, Մակրոնի ու Միշելի ներկայությամբ, հանձնել է Արցախն Ադրբեջանին։ Այդ մասին Աստանայում ասաց Ալիևը (Փաշինյանը լուռ համաձայնությամբ հետևում էր նրա ելույթին)։ Այդ մասին Մոսկվայում ասում է Լավրովը։ Եվ վերջապես, այդ մասին էր Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբում։

Ու երբ այս ամենից հետո «Հավաստի Աղբյուրը» հայտարարում է, որ ինքը դեռևս այս տարվա հունվարից կողմ է եղել ռուսական առաջարկներին, դա կեղծավորություն է և գավառական խորամանկություն։

«Հավաստի Աղբյուրն» ասում է, որ եթե Մոսկվան համոզի Բաքվին, որ պետք է Ղարաբաղի հարցը թողնել հետագային ու նաև համոզի, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է մնան 5,10, 20 տարի, ապա ինքը կողմ է։

Փաշինյանը Պրահայում պաշտոնապես հանձնել է Ղարաբաղն Ադրբեջանին և մտել հակառուսական կոալիցիայի մեջ, բայց զուգահեռաբար Մոսկվային էլ է «այո» ասում։

Պարզ չէ՞, որ Ալիևը չի համաձայնելու Ղարաբաղի հարցը հետոյին թողնելու մոսկովյան առաջարկին, քանզի Նիկոլ Փաշինյանից «նաղդ» ստացել է Ղարաբաղը։ Հենց այդ «նաղդ» ստանալն է պատճառը, որ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը, խոսվում է ինչ որ մաքսակետ տեղադրելու մասին, պահանջում են այլևս հայկական տեղանուններ չօգտագործել։

1988–ի Ղարաբաղյան շարժումը, շարժման ձեռքբերումները Նիկոլ Փաշինյանը զրոյացնում է։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները, անկախ Հայաստանի հիմնադիրներն ասելիք չունե՞ն։ Հարցս հռետորական է, քանզի այս ամենի համար մեղավորներ պետք է փնտրել նաև հիմնադիրների ու կոմիտեականների շարքերում։

Ղարաբաղն ու Հայաստանը դառնում են անբարոյականության ու անգրագիտության զոհեր։ ՀՀ օրվա իշխանությունները այդ անբարոյական ու անգրագետ միջավայրի ծնունդ են՝ ՀՀՇ–ի թերմացքը։ Նրանցից այլ բան չէր էլ սպասվում։

Հնարավո՞ր է կասեցնել այս ընթացքը։ Հնարավոր է, բայց ժամանակն անվերջ չէ։ Չարիքի հաղթարշավը կասեցնելու համար անհրաժեշտ է, որ գիտակցություն ունեցողները մեկտեղեն իրենց ջանքերը․ հեշտ ու միևնույն ժամանակ դժվար խնդիր»։

Նախորդ գրառումը

ԱԺ-ը դեկտեմբերի 9-ին արտահերթ նիստ է հրավիրել

Հաջորդ գրառումը

«Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր». Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն ասել է, որ պատրաստ է օգնել հեռացնել Հայոց կաթողիկոսին

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս մսաղացում հայտնվելու են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ներկա իշխանավորների համար հովանոց են պահում. Վարդան Բալյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
Հաջորդ գրառումը

«Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր». Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

Լրահոս

Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ

08/07/2026

Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ։ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու մասին միջնորդությունը:

Ֆոտոշարք. Ծառուկյանի այգու կենդանիները և թռչունները սոված ու ծարավ են. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ նրանց. ահազանգում է բնապահպան-լրագրողը

08/07/2026

Հուլիսի 8-ի դրությամբ այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կապարակնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և...

Տեսանյութ. Կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն ասել է, որ պատրաստ է օգնել հեռացնել Հայոց կաթողիկոսին

08/07/2026

Կարծելով, թե զրուցում է Փաշինյանի հետ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել հեռացնել ՀԱԵ կաթողիկոսին: Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է...

Այս մսաղացում հայտնվելու են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ներկա իշխանավորների համար հովանոց են պահում. Վարդան Բալյան

08/07/2026

2015 թվականի փետրվարին գործող նախագահ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին անվանեց չարիք երկրի համար։ Շատերը գուցե հիշում են այդ օրերի վայրահաչության շքերթը,...

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026

Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում. Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի...

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026

Բրունո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական