«Վերադառնալ ցանկացող Ղարաբաղի հայերը կարող են վերադառնալ։ Նրանց տները, կացարանները նախկինի պես մնացել են։ Ի տարբերություն Զանգիլանի և այլ վայրերի ավերված տների` նրանց տները պահպանվել են»,-հայտարարել է Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» թեմայով հանդիպմանը։
Նա հավելել է, որ եթե Ղարաբաղի հայերը որոշեն վերադառնալ Ադրբեջան, դա կարվի երկրի օրենքներին համապատասխան։
Նշել է նաև ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի հարցը՝ ընդգծելով, որ Հայաստանը առնվազն պետք է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերի։
«Նրանք կարող են ստեղծել վերաինտեգրման էլեկտրոնային պորտալ, որտեղ կարող են տեղեկատվություն տրամադրել այն գյուղերի մասին, որտեղ ապրել են ադրբեջանցիներ: Այսինքն՝ ադրբեջանցիները կարող են գալ ու բնակվել իրենց տներում։ Սա կլինի հաշտության նշան։ Սա պետք է հնարավոր լինի: Հայաստանը չպետք է խոչընդոտի սրան. հարյուր հազարավոր տեղահանված ադրբեջանցիներին, մեր հայրենակիցներին պետք է հնարավորություն տրվի։ Նրանց ունեցվածքն ու սուրբ վայրերը պետք է պաշտպանված լինեն։ Այսօր Խանքենդիում (Ստեփանակերտ-Azg.am) կամ այլ վայրերում, որտեղ հայ բնակչությունը մեծամասնություն է կազմում, մենք tne8y պաշտպանում և պահպանում ենք, բայց մեր նկատմամբ էլ նման մոտեցում պետք է կիրառվի»,- ասել է Ալիևը։