Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունների լռությունը հերթական գերու կյանքն է արժենում

30/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը հերթական ճնշումներն ու խոշտանգումներն է իրականացնում հայ գերու նկատմամբ․ այս անգամ գերեվարված Գագիկ Ոսկանյանին է մեղադրում իբր դիվերսիոն գործողություն իրականացնելու մեջ։

Պատերազմական հանցագործ, օկուպանտ, ցեղասպան, մարդու իրավունքներին վերաբերող բոլոր կոնվենցիաները խախտող ու արհամարհող Ադրբեջանն իրավունք չունի ռազմական գործողությունների ավարտից հետո գերի ու պատանդ պահել հայերին։ Նա պարտավոր է բոլորին ազատ արձակել, մինչդեռ 2020 թվականից հետո բազմիցս հայերի է առևանգել, որոնց ևս օգտագործում է  քաղաքական նպատակներով։

Ու քանի որ Հայաստանի իշխանությունները  գերիների վերադարձի հարցը  մղել են 10-րդ պլան, փոխանակ քաղաքական բոլոր գործընթացները, հանդիպումները, պայմանավորվածությունները կասեցնեն, քանի դեռ հայ գերիներն ու պատանդներն ազատ չեն արձակվել, իրենք էլ են Բաքվին գերի դարձել ու  խնդիրը իրավական դաշտից տեղափոխել  քաղաքական դաշտ։ Իբր եթե քաղաքական որոշումները նպաստավոր լինեն, գերիներն էլ ազատ կարձակվեն։ Միֆ, խաբկանք, ժողովրդին կերակրելու հերթական սուտը, մանիպուլյացիան։

Հազար անգամ ո՛չ. իրավապաշտպաններն են ահազանգում՝ պահանջեք գերիներին ազատ արձակել, այլապես չեք մասնակցի ոչ մի քաղաքական գործընթացի, պահանջեք օտար երկրներից ներազդել, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, այլապես նրանց հետ էլ ոչ մի հանդիպման չեք գնա։

Չեք արել, չեք անում ու անելու մտադրություն չունեք նաև ապագայում։

Հիմա էլ Գագիկ Ոսկանյանի ճակատագիրն է խեղվում Բաքվի բանտերում, հիմա էլ նրան են դատարաններ քարշ տալու՝ իբրև դիվերսանտ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր գրել են. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել օգոստոսի 16-ին ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Քալբաջարի շրջանի տարածքով անցնող հատվածում ադրբեջանական պետական ​​սահմանի դիվերսիոն խախտման դեպքի առթիվ։ Ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի զինված ուժերի հետախուզական խումբ է գործել։

Այս անօրինական գործողությունները կանխելու ժամանակ կալանավորված ՀՀ զինված ուժերի զինծառայող Ոսկանյանը որպես մեղադրյալ ներկայացվել է քրեական օրենսգրքի 206.3.2, 214.2.1, 214.2.3 և 318.2 հոդվածներով, դատարանը կալանքն ընտրել է որպես խափանման միջոց»։

Գագիկ Ոսկանյանի քրեական գործով դատական նիստը պետք է այսօր լիներ, սական նրան դատարան չեն բերել։ Ինչո՞ւ. ադրբեջանական կողմը պատճառը չի նշել։ Դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 4-ը։

Նախորդ գրառումը

Ի՞նչ է որոշվել սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը

Հաջորդ գրառումը

Հունգարիան «փշերը ցցել է» Ուկրաինայի դեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հունգարիան «փշերը ցցել է» Ուկրաինայի դեմ

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական