Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հունգարիան «փշերը ցցել է» Ուկրաինայի դեմ

Հունգարիան չի աջակցի Ուկրաինային՝ ԵՄ-ին ինտեգրվելուն և նրան ֆինանսական  օգնություն տրամադրելուն. ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը` լրագրողների համար ճեպազրույցում խոսելով երկրի կառավարության քաղաքականության մասին։

Նա նշել է, որ ներկայում Բրյուսելում քննարկվում է երկու հարց՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու, ինչպես նաև 2024-2027 թվականների եվրահամայնքի  բյուջեում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, որով նախատեսվում է ևս 50 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային։