Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հայրը Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս իր հետ հանդիպելու համար

26/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Պողոսյանների ընտանիքում 6 ամիս է՝ սուգ է, տան անկյունում միակ որդուց՝ Պալյանից մնացած հուշերի անկյունն է։ Վեց ամիս անց մի միտք կա, որը ծնողներին հանգիստ չի տալիս եւ թույլ չի տալիս հաշտվել կորստի հետ՝ «հնարավոր էր փրկել»:

15 զինծառայողի կյանք խլած որղբերգական հրդեհը նորից թարմացրեց Պողոսյանների վիշտը։ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։

Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Մայրը սարսափելի մանրամասներ է պատմում դեպքից: Ասում է՝ որդին եւ եւս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչեւ հերթապահը կհասներ ու կբացեր դուռը։ Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության, ծառայակիցները, որոնք ավելի թեթեւ վնասվածքներ ունեին, Պալյանի մարմնի կրակը ջրով եւ հողով են հանգցրել։ 

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են մինչեւ լույսը բացվի, այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչեւ լույս 6:30-ից 7-ը սպասել են, որ օգնության գան: «Վիլիսով» տղաս վառած մարմնով նստած հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երեւան: Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է մայրը՝ Գալյա Այվազյանը:

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին Այրվածքաբանության կենտրոն հասցրել եւ ռեալ բուժօգնություն ցուցաբերել։ Նրա մարմնի 60 տոկոսն այրված էր, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Մայրը՝ տիկին Գալյան պատմում է, որ որդին գիտակցության է եղել, նրան 3-4 օր խնամել է:

Ծնողները վստահ են՝ իրենց որդին կրփկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխեին։

Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:

«Դա սովորական ծեծռտուք չէր, որ իրենք այդպես շատ հանգիստ թաքցրեցին մեզանից, չգիտակցեցին, որ այստեղ կյանքի պայքար է գնում: Ոչ մեկը ոչ զանգեց, ոչ տեղեկացրեց, թե էսպիսի դեպք է պատահել ծնողներ, հասեք ձեր երեխու օգնությանը»,- ասում է մայրը:

Ծանր հոգեբանական վիճակում գտնված ծնողները ստիպված են եղել նաեւ բժիշկների կարգադրություները կատարել՝ որդու համար դեղորայք եւ այլ պարագաներ պետք է ժամանակին հասցնեին հիվանդանոց:

10 օրվա ընթացքում, մինչ որդին վերակենդանացման բաժնում էր, ծնողները դրսում են մնացել, հիվանդանոցում նրանց մնալու տեղ չեն հատկացրել, որեւէ պատկան մարմնից ներկայացուցիչ չի այցելել նրանց, օգնություն չի առաջարկել: Միայն 8-րդ օրը հիվանդանոց է եկել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Նույնիսկ մեկ աթոռ մեզ չեն տվել, որ մենք նստենք, պալատ չեն ունեցել մնալու, դրսում Աստված կանչելով թափառել ենք»,- ասում է մայրը:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական գործ՝ նույն անզգուշության հոդվածով, ինչ 15 տղաների կյանք խլած հրդեհի դեպքում։ Վեց ամիս անց գործով որեւէ մեղադրյալ չկա,  նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն: 

Նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է դրանից միայն 8 օր անց։  Ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել եւ իշխանություններին։

Նրանք վստահ են՝  եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, 15 զոհերը չէին լինի. «Եթե հետեւողական լինեիք չէինք ունենա այն ինչ հիմա ունեն. եւս 15 ընտանիքի ծուխ մարեցիք:Այս ցավն իրենք իրենց մաշկի վրա պիտի զգան»:

Ծնողները ամեն օր Պալյանի շիրիմին են այցելում, զարմանում են՝ ինպե՞ս կարող է պետությունն այդքան անտարբեր լինել զինվորի կորստի ու նրա ծնողների վշտի նկատմամբ։

«Գիշերը քուն ունենք: Սպասում ենք, որ մեր էս անտերուդուս կառավարոթյունը մի տեղեկությունը հայտնի: Սկզբի օրվանից առ այսօր ամփութությունների շարան է: Իր անկազմակերպ բանակի երեսից մեր երեխեքին տուր տվեցինք, այդ անկազմակերպությունը ես իմ աչքերով եմ տեսել: Եղավ 6 ամիս ես ես կուզեմ ձեզ հետ հանդիպել, ձեր այդ կոչեցյալ նախարարի հետ, առ այսօր ոչ մի պատասխան. խաբելով, քնցնելով 6 ամիս անցկացրին, ու հիմա ես ամեն ինչի ընդունակ եմ, ամենածայրահեղ քայլերի»,- ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը:

Պալյանի հայրն ասում է՝ համբերությունը սպառվել է։ Նա պահանջում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հարցիս պատասխան տվեք, 3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեցիք, ճանապարհը կփակեմ, ամենավերջին ձեւերով ձեզ խայտառակ եմ անելու: Ես ձեր պատասխանին եմ սպասում»:

Պալյանը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր, սովորում էր Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, նաեւ երաժիշտ էր, դաշնամուր ու ակորդեոն էր նվագում, որպեսզի իր ծառայությունը ծնողների համար հեշտ անցնի, պարբերաբար նրանց էր ուղարկում իր կատարումների տեսանյութերը:

Նախորդ գրառումը

ՀՀ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի, այցելել ԱՄԷ

Հաջորդ գրառումը

Սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյան

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական