«Տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին պնդումները լիովին անհիմն են». Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ նրա՝ այս հայտարարությունները քաղաքական շահարկումներ են։
«Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է մի շարք առաջարկներ, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ- խմբ. Azg.am) ճանապարհի օգտագործումը և հայ բնակիչների կարիքները հոգալու այլ այլընտրանքային ուղիներ, հայկական կողմի հակադրությունը բոլոր առաջարկներին վկայում է նրանց նենգ մտադրությունների մասին, և որ հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները քաղաքական շանտաժ են»,- մոսկովյան բանակցությունների ժամանակ ասել է Բայրամովը։