Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մեր պատանի շախմատիստները հաղթել են Ավստրիայի ու Իսրայելի թիմերին

Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Իսրայելի թիմերին. հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Առաջին խաղափուլում հայ պատանիները 3.5:0.5 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին: Հաղթանակ են գրանցել Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ խաղափուլում հայ պատանիները 2.5:1.5 հաշվով հաղթեցին Հունգարիայի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել Ռոբերտ Փիլիպոսյանը: Մյուս 3 շախմատիստները՝ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը, կեսական միավոր են վաստակել:

Երրորդ խաղափուլում Հայաստանը կմրցի Իսրայելի թիմի հետ»,- հայտնել է ֆեդերացիան: