Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հերթական երկրաշարժից ամենաշատը տուժել է Քեսաբը

Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի ու Սիրիայի սահմանին տեղի ունեցած 6․4 մագնիտուտ երկրաշարժից ամենաշատը տուժել է հայկական Քեսաբը։

Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը հայտնում է, որ Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցին արդեն վնասվել էր փետրվարի 6-ի երկրաշարժից, երեկվա երկրաշարժից այն ավելի է ավերվել։

Քեսաբցիները լքել են բնակարանները՝ պատսպարվելով ակումբում կամ իրենց մեքենաներում։

Պիտակ: