ՌԴ ԱԳՆ-ում հույս ուենն, որ Երևանի հետ փոխգործակցության խնդիրները կլուծվեն կառուցողական մթնոլորտում։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հույս է հայտնել, թե «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն։
«Մեր կողմից վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերը, ինչպես նաև ՀԱՊԿ կոլեկտիվի համապատասխան որոշման նախագծով ամրագրված օժանդակության այլ միջոցներ՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ- ասել է նա RTVI-ին տված հարցազրույցում։
Գալուզինի խոսքով՝ կազմակերպությունը սկսել է ինտենսիվ գործընթաց՝ իրագործելու այն որոշումները, որոնք ընդունվել են անցյալ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ։
«Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ուզում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի, առանց համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի բոլոր անդամ երկրներից»,- հավելել է նա։