Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը պետք է հառնի, հայը պետք է ելնի. թող դա չլինի ձեր անձերն ու անունները ոտքի կոխան դառնալու գնով․ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան

23/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրառում է արել։

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Այլևս բավական է այս թատերախաղին: Տարիներ ձգեցիք և թշնամիներին բերեցիք ու օղակեցիք Հայաստանը, դուք բոլորդ, որ կոչված էիք պետություն կառավարելու, երկիր հզորացնելու ու շենացնելու և ազգ կերտելու: Դուք բոլորդ՝ քաղաքական և այլևայլ գործիչներդ, այդպես էլ մնացիք անձնապաշտ՝ կույր դառնալով Հայրենիքի ու Ազգի շահերի առջև: Մարգարե էիք դարձել, կանխատեսություններ ու վերլուծություններ էիք անում, աղմուկ, աղաղակ, լաց ու կոծ էիք անում, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, ո՞վ էր ձեզ շղթայել, որ տեսնելով մեծ վտանգը՝ ոչինչ չարեցիք այս ողբերգական օրերը, տարիները ժամանակին կանխելու համար…

Պետությունն արյունաքամ էիք արել, ամեն ձևով նաև հոգին՝ Հայոց Եկեղեցին էիք ուզում տկարացնել, հեղինակազրկել, անշնչացնել: Առաջինն արեցիք, ստացվեց, սակայն Աստծո Սուրբ Եկեղեցու առջև դուք բոլորդ թուլացաք ու ընկաք, ձեր մեքենայություններն էլ քանդվեցին ու ոչնչացան:

Այլևս բավական է ձեր այս քաղաքական նենգ, հիշաչար ու նվաստ խաղերին, թատրոնին: Ձեր մեջ գտեք մի կաթիլ խղճի խայթը և շտկեք ձեր սխալները, վերացրեք ձեր գործած ավերները, գոնե մասամբ մաքրեցեք ձեր ճակատի խարանը: Միևնույն է, Հայոց անաչառ ու անկաշառ, իմաստուն ու արդար Պատմությունը տալու է ձեր գնահատականը: Ժամն է, որ ազնվության ու արիության մի գործով՝ ձեր պաղած սրտերում շողացնեք առ ձեզ Տիրոջ ողորմության հույսը:

Հայաստանը պետք է հառնի, հայը պետք է ելնի. թող դա չլինի ձեր անձերն ու անունները ոտքի կոխան դառնալու գնով:

Առաջնորդեցեք ժողովրդին, սրբագրեք ձեր ուրացումը, դուրս եկեք ձեր դերերից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք ներկայացրել է ՀՀ վարչապետը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական