Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս չորս իսրայելցի պատանդների. Իսրայելը պատասխանեց՝ ազատ արձակելով 200 պաղեստինցի բանտարկյալների. BBC News

25/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատ է արձակել եւս չորս իսրայելցի պատանդների։ Սա 2023 թվականի հոկտեմբերին խմբավորման կողմից գերեվարված պատանդների երկրորդ փոխանակումն է պաղեստինցի բանտարկյալների հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակում։

Շաբաթ առավոտյան Կարմիր Խաչին են հանձնվել կին զինվորներ՝ Կարինա Արիևը (20 տարեկան), Դանիելա Գիլբոան (20 տարեկան), Նաամա Լևին (20 տարեկան) և Լիրի Ալբագը (19 տարեկան)։ Նրանք գերեվարվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի հատվածի մոտ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման ժամանակ:

Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ ի պատասխան՝ ազատ են արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների։ Նրանցից 70-ը, ըստ եգիպտական ​​լրատվամիջոցների, ավտոբուսով ժամանել են Եգիպտոս, որտեղ կտեղափոխվեն հիվանդանոցներ։

Հարյուրավոր իսրայելցիներ հավաքվել են Թել Ավիվում, այսպես կոչված, պատանդների հրապարակում՝ հսկա էկրանով դիտելու գերիների տեղափոխման գործընթացը, հայտնում է Reuters-ը։

Արիևը, Գիլբոան, Լևին և Ալբագը Գազայի հատվածի հետ սահմանին տեղակայված ռազմական հետախուզության ստորաբաժանման կազմում էին : Չորսն էլ գերի են ընկել Նահալ Օզ ռազմաբազայում, որը գրոհել են ՀԱՄԱՍ-ի զինյալները։ Աղջիկները գերության մեջ մնացել են  477 օր։

Անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել առաջին երեք պատանդներին՝ 24-ամյա Ռոմի Գոնենին, 28-ամյա Էմիլի Դամարիին և 31-ամյա Դորոն Շտայնբրեխերին։

Նախօրեին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ շաբաթ օրը ազատ արձակվելիք պատանդների ցուցակը չի համապատասխանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, քանի որ դրանում չի եղել քաղաքացիական պատանդ Արբել Յեհուդը։

Գործարքի համաձայն՝ նախ պետք է ազատ արձակվեն քաղաքացիական կանայք, հետո՝ զինվորականները, իսկ հետո՝ 50-ն անց տղամարդիկ ու բժշկական օգնության կարիք ունեցողները։

Սակայն Իսրայելը որոշեց, որ խախտումը բավական լուրջ չէ պայմանավորվածությունը չեղարկելուելու համար. նշում է Times of Israel-ը։ Կատարի վարչապետն ասել է, որ Յեհուդը, որը, ենթադրաբար, գտնվում է «Իսլամական ջիհադ» խմբավորման մեջ, ազատ կարձակվի հաջորդ շաբաթ:

Ակնկալվում է, որ շուտով ՀԱՄԱՍ-ը տեղեկատվություն կհաղորդի մնացած 26 պատանդների մասին, որոնք, համաձայն հրադադարի պայմանների, պետք է ազատ արձակվեն առաջիկա հինգ շաբաթվա ընթացքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական իշխանական մամուլը նոր արշավ է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մոսկվայում կայացած միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում

22/09/2025
Միջազգային

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

22/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025
Հաջորդ գրառումը

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մոսկվայում կայացած միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում

22/09/2025

Մոսկվայում կայացած «Հաղթած երկրներ. Երկրորդ համաշխարհայինի դասերն ու խաղաղության պատասխանատվությունը» միջազգային ֆորումի մասնակիցները վճռականորեն դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում...

ԿարդալDetails

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

22/09/2025

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025

Տեսանյութ. Մեր երկրի երջանկությունն ու բարեկեցությունն ամենաազդու և ամենապատկառազդու հուշարձանն է մեր բոլոր նահատակներին. Փաշինյանի ելույթը՝ Անկախության օրվա առիթով

21/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական