Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեւորը Էրդողանի ձեռքը սեղմելը, մակագրված գիրքը ստանալն արդեն նրան երջանկացրեց

25/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախօրեին, երեկոյան ուշ ժամի գրառումս, թե կառավարությունը ստում է, որ Փաշինյանը հանդիպել է Էրդողանին ուներ պարզ մի քանի հիմնավորում՝

Կայացել է ոչ թե հանդիպում, այլ ՄԱԿ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցող Փաշինյանը գնացել է «Թուրքական տուն» կոչվող երկնաքեր, որտեղ տեղակայված են  նաեւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունն ու Նյու Յորքում գլխավոր հյուպատոսարանը։

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ու ընդհանրապես միջազգային համաժողովների շրջանակում երկկողմ հանդիպումները կայանում են հենց այդ հարթակներում հատուկ կահավորված դահլիճներում։ Նույն Թուրքիայի նախագահի հետ հայկական կողմը ունեցել է նման հանդիպումների փորձ։ Բայց այլ երկրի դիվանագիտական տարածքում հանդիպումը այցելություն է, ինքնին իր հատուկ խորհրդանշականությամբ։

Հանդիպումից հետո կառավարության լրատվականը բոցաշունչ հաղորդագրություն է տարածել՝ բանակցություններ առանց նախապայմանների, այպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին։

Ավանդաբար, պաշտոնական հաղորդագրությունները երկու կողմերը համաձայնեցնում են, այնինչ Էդրողանի գրասենյակը քչախոս է եղել՝ հատուկ շեշտել է, որ հանդիպումը կայացել է Թուրքական տանը եւ Էրդողանը իր գիրքն է նվիրել Նիկոլին։ Դե այդ փաստով երջանկացած նրա դեմքը հատուկ չեմ տեղադրում։

Ուշագրավ եւս մեկ փաստ՝ թուրքական պատվիրակության կազմում Փաշինյանի հետ հանդիպողների թվում է եղել թուրքական անվտանգության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, որն այլ՝ օրինակ նույն վայրում Պակիստանի նախագահի հետ հանդիպմանը չի մասնակցել։

Ի դեպ, չգիտեմ՝ այդ շենք մտնելիս որեւէ մեկը Փաշինյանի ականջին շշնջացել է, որ մուտք են գործում կոռուպցիոն մեծ սկանդալների պատճառ դարձած հաստատություն։ 2023 թվականից ամերիկյան իրավապահները հետաքննություն են սկսել շենքի կառուցման թույլտվության, ֆինանսավորման աղբյուրների շուրջ, քանի որ կան բազում անվտանգային հարցեր։

Բայց դե Փաշինյանին ոչ այցի ձեւը, ոչ հանդիպման բովանդակությունը, ոչ էլ այդ հարցերը չեն մտահոգի։ Կարեւորը Էրդողանի ձեռքը սեղմելը, մակագրված գիրքը ստանալն արդեն նրան երջանկացրեց։ Հետո արդեն հեծանիվ, գիշերային ակումբներ, զվարճանք։

Իսկ երկու օր հետո 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարին է լրանում, որի սանձազերծման գործում Էրդողանի ու Փաշինյանի հայտարարությունների համաձայն՝ Թուրքիան ունեցել է վճռական ներկայություն։

Գեղամ Մանուկյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Caliber. az-ը իրերը կոչել է իրենց անուններով

Հաջորդ գրառումը

Ներքին Հանդում մարդիկ գետից են ջուր բերում. խմելու ջրի ակունքները մնացել են Ադրբեջանի զինված օկուպացրած տարածքներում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026
Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Հաջորդ գրառումը

Ներքին Հանդում մարդիկ գետից են ջուր բերում. խմելու ջրի ակունքները մնացել են Ադրբեջանի զինված օկուպացրած տարածքներում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական