Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագրի տեքստով Ադրբեջանը փորձում է Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ կամ թույլտվություն ձեռք բերել. Փաշինյան

14/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախի ԱԺ խմբակցությունները պահանջում են ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մի քանի օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա կնշանակի, որ բանակցային գործընթացում մենք հասել ենք հաջողության. մարտի 14-ի աուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև նա շարունակեց.

«Խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծերի վերաբերյալ մենք տեքստը փոխանցել ենք Ադրբեջանին, 3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը։

Պետք է ընդգծել, որ առաջընթաց տեսնում ենք, բայց ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ։ Ադրբեջանը փորձում է  խաղաղության հաստատման պայմանագրերի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Խաղաղության պայմանագրի տեքստով Ադրբեջանը փորձում է Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ կամ թույլտվություն ձեռք բերել, ինչը նույնպես մեզ համար կարմիր գիծ է։

Փաստաթղթում նման բան գրված չէ, բայց դա մեր մեկնաբանությունն է։

Ադրբեջանը հետապնդում է նպատակ, որ մենք ստորագրված կետերի իրականացման երաշխիքներ չունենանք։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերն էլ չի կատարում Ադրբեջանը։ Ըստ դրա՝ Լաչինի միջանցքը չպետք է փակ լիներ։

Ցանկացած փաստաթուղթ, որ պետք է ստորագրվի, պետք է ունենա այն իրականացնելու հնարավորություն և երաշխիք։

ԼՂ-ի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, մեր ընկալումն այն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը։

Այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Այստեղ էլ առանց միջազգային երաշխիքների, առաջ գնալ հնարավոր չէ, որովհետև Մյունխենում Ալիևն ինձ ասաց, որ կա միջազգային պայմանավորվածություն Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցով։

Հանկարծ պարզվեց, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի բառամթերքը փոխվեց, հիմա էլ խոսում են Ղարաբաղի ինտեգրացիայի մասին, իսկ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի ինտեգրացիայի հարցը»։

Նախորդ գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին. ուղիղ

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը ստանձնելու իմաստ չենք տեսնում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը ստանձնելու իմաստ չենք տեսնում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական