Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խալաթով և տոպրակ- գլխարկով կանգնելուց ու որևէ հարահոս գծին ժամերով նայելուց  տնտեսագիտական գիտելիք չի ձևավորվում. կլաստերներ և սուբվենցիա. վերլուծում է մասնագետը

03/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ներկա ապիկար իշխանությունը իր ոչ տնտեսագետ ղեկավարի շուրթերով 2018 թվականին հայտարարեց տնտեսական հեղափոխություն։

Ինչպես արտաքին դիվանագիտական, ռազմաքաղաքական հարցերում, տնտեսության մեջ էլ ներկա ապիկարները գործնականում ոչինչ չեն արել, բացի հարկեր ,տուգանքներ բարձրացնելուց և գների աճի դեմ պայքարից հրաժարվելուց։

Տնտեսագետ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանն այս անգամ իր վերլուծական հոդվածում ընթերցողի ուշադրությունը հրավիրում է իշխանությունների «տենտեսագիտական հեղափոխության» խաբկանքի հիմնարար դրույթներին, որոնց գործնական դրսևորումներն արդեն մի քանի տարի տեսնում ենք, մեր մաշկի վրա զգում  մեր առօրյայում։

Տնտեսագետն այնուհետև շարունակում է.

 Հիմա անտեղյակ մարդիկ կհարցնեն՝ իսկ ի՞նչ պետք է անեին այսօրվա իշխանությունները, որ չեն արել և ինչո՞ւ են ապիկար:

Պատասխանը հետևյալն է՝ նրանց ամբողջ խմբակը տնտեսագիտական զրո գիտելիք ունի, իսկ առանց տնտեսական գիտելիքների և դրանց կիրառման,  երկիրը հայտնվում է դեգրադացիայի մեջ։

Կատարվելիք քայլերից մեկն,  այսպես կոչված, կլաստերների ստեղծումն է։

 Ի՞նչ է կլաստերը: Դա աշխարհագրական որևէ վայրում փոխկապակցված արտադրությունների, բուհերի, բանկերի, լաբորատորիաների, ենթակառուցվածքների հանգույցն է, որը ստեղծվում է կլաստերի անդամ առանձին ձեռնարկությունների փոխադարձ մրցակցային հնարավորությունների ձևավորման և ընդհանուր հանգույցի  ֆունկցիան խթանելու համար։

Պարզ լեզվով ասած՝ դա որեէ արտադրանքի ստեղծմանը հավանական մասնակից ձեռնարկությունների և դրանց սպասարկող ծառայությունների կենտրոնացումն է մեկ վայրում։

Համաշխարհային տնտեսության մեջ կլաստերների օրինակներ կան, առավել հայտնի են Airbus-ը, Fujitsu Siemens computers-ը և այլք։

Ո՞րն է կլաստերների հաջողության գրավականը,  և արդյո՞ք այն  ճյուղային պլանավորման, կառավարման հին  մոդելն է:

Կլաստերը տարբերվում է ճյուղային կամ հոլդինգային կառավարման տեսակներից նրանով, որ դրա մեջ ներգրավված են նաև միմյանց հետ մրցակցող ձեռնարկություններ, որոնք պարզապես օգտվում են նույն սպասարկող ենթակառուցվածքներից։

Որպես կանոն՝ կլաստերներում գործող ձեռնարկություններն առավելագույնս օպտիմալացնում են իրենց տեխնոլոգիական և կառավարման հմտությունները, ստեղծում հավասար դաշտում ամենացածր ինքնարժեքով պրոդուկտներ, ինչի հաշվին էլ այլ երկրներ մուտք գործելուց հետո արագորեն զավթում են շուկաները։

Ընդամենը հիշեցնեմ, որ հարավարեւելյան Ասիայի երկրներում կլաստերները դարձան արտահանման հիմնական հսկաների ինկուբատորները։

Հիմա վերադառնանք մեր «հեղափոխական երկիր», որը կառավարում են զրո գիտելիքով մարդիկ։

Ի՞նչ կտար կլաստերային նորամուծությունը Հայաստանին:

1. Կփոխվեր արտահանման կառուցվածքը, որի մոտ 80 և ավելի տոկոսը հանքաքարն է։

2. Կստեղծվեին նոր, առավել էֆֆեկտիվ ենթակառուցվածքներ։

3. Կապահովվեր գիտության և արտադրության կիրառական կապը, որն էլ իր հերթին  պատճառ և  կամուրջ կհանդիսանար արտասահմանյան կիրառական գիտելիքի՝ դեպի Հայաստան ներկրման համար։  

4. Հսկայական պրոֆեսիոնալ աճ կգրանցվեր մարդկային կապիտալի ոլորտում։

5. Կձևավորվեին մրցակցային պայմաններում թրծված ձեռնարկություններ, որոնք իննովացիայի ագրեսիվ կրողներ կդառնային։

6. Կստեղծվեին աշխատուժի պահանջարկի կենտրոններ, առավելապես՝ մարզային բնակավայրերում. արդյունքում կկրճատվեր  մայրաքաղաքի և մարզերի միջև դիսբալանսը։

Ինչպես տեսնում ենք,   թվարկածս խնդիրներից և ոչ մեկի ձևակերպման և իրականացման ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել։

Կլաստերների ստեղծման, զարգացման պայմանների ապահովման փոխարեն, ոչ տնտեսագետ ապիկարները գնացել են համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման վիճելի ճանապարհով։

Ի՞նչ է սուբվենցիան և ո՞րն է դրա առանձնահատկությունները Հայաստանում։

Սուբվենցիոն ծրագրերը պետության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ միկրո- ծրագրերն են, այդ թվում՝ ասֆալտապատումը, բազրիքների տեղադրումը, ջրագծերի, կոյուղագծերի կառուցումը, տանիքների նորոգումը, մսուր- մանկապարտեզների նորոգումը, փողոցային լուսավորությունը։

Գրագետ կառավարիչը միանգամից կռահում է, որ սուբվենցիոն ծրագրերը ոչ մի առաջընթաց չեն ապահովում, հավելյալ արժեք չեն ձևավորում, էլ չասեմ գիտատեխնիկական կիրառական լուծումների մասին։

Այդ ծրագրերը պարզապես ռեսուրսների փոշիացում են,  և ճիշտ կլիներ՝ այդ միջոցներն իսկապես ուղղել կլաստերների ֆինանսավորման բնագավառ, որը կապահովեն գիտական կիրառական ահռելի արդյունավետություն։

Դրանից զատ,  ունենք  սուբվենցիոն ծրագրեր իրականացնողների մեջ տեղական ֆեոդալների ծավալուն ընդգրկում, որը սերտաճման կամուրջ է դառնում ներկա իշխանությունների և մարզային ֆեոդալական կապիտալի միջև, ինչն  էլ մարզերում քաղաքականապես լոյալ պաշտպան խավի ձևավորման խնդիրն է առաջ մղում։

Սիրելի  ժողովուրդ, միայն այս թեմայի անտեսումն իսկ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ,  ապիկար կառավարության հետ։

 Ընդ որում՝ հիմնական մեղավորը 2018 թվականին տնտեսական հեղափոխություն բոռացողն է, որը երկրի տնտեսությունը առաջ տանելու գիտելիք, փորձ չունի։

Կարծում եմ՝ ապագա, մոտալուտ ընտրություններին պետք է իշխանության  ձգտողներին հարցնել՝ ի՞նչ  է կլաստերը և ի՞նչ անել,  որպեսզի  այն մեր երկրում կայանա։

Որպես վերջաբան։

 Խալաթով և տոպրակ- գլխարկով կանգնելուց ու որևէ հարահոս գծին ժամերով նայելուց  տնտեսագիտական գիտելիք չի ձևավորվում։

Դադարեցրե՛ք սովետական կրկեսը։

Նախորդ գրառումը

Վաղը Ֆինլանդիան կմտնի ՆԱՏՕ

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մեքսիկացի սենատորներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մեքսիկացի սենատորներին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական