Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիայոյս ենք, որ օրինական ու արդար դատավարութեան արդիւնքում նրանք կ’արդարացուեն եւ կը վերականգնուեն իրենց ամբողջական իրաւունքները

17/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սփյուռքի թեմակալ առաջնորդները և հայրապետական պատվիրակները հայտարարությամբ աջակցել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Հայտարարությունը՝ ստորև.

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սփիւռքի թեմակալ առաջնորդների եւ հայրապետական պատուիրակների

Մենք՝ Սփիւռքի թեմակալ առաջնորդներս եւ հայրապետական պատուիրակներս, մեր խորը մտահոգութիւնն ենք յայտնում՝ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի անազատութեան մէջ մնալու առնչութեամբ։

Մեր հաւատացեալ ժողովրդի, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ մեր հոգեւոր դասի համար, անսովոր եւ սրտաբեկիչ երեւոյթ է երկու բարձրաստիճան հոգեւորականների շարունակուող արգելափակումը Հայաստանի Հանրապետութեան դատական համակարգի կողմից:

Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձեւով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինուել ազատութեան մեջ մնալու այլընտրանքային միջոցներով, մինչեւ դատական արդար վճռի իրականացումը։

Մօտիկից ծանօթ լինելով մեր երկու հոգեւոր եղբայրների կեանքի ուղեգծին, նրանց անձնական ու հոգեւոր գործունեութեանն ու կենսանուէր ծառայութեանը, ինչպէս նաեւ նրանց հանրային հեղինակութեանը, մենք համոզուած ենք, որ լինելով ազատութեան մէջ, նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտի նախաքննութեան կամ դատաքննութեան ընթացքին։

Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարութիւնները իրականացուեն բաց եւ թափանցիկ, բացառապէս օրէնքի եւ իրաւունքի գերակայութեան հիման վրայ՝ ապահովելով բոլոր կողմերի իրաւունքների հաւասար պաշտպանութիւնը։

Մենք շարունակում ենք աղօթել մեր հոգեւոր եղբայրների առողջութեան եւ բարօրութեան համար եւ լիայոյս ենք, որ օրինական ու արդար դատավարութեան արդիւնքում նրանք կ’արդարացուեն եւ կը վերականգնուեն իրենց ամբողջական իրաւունքները։

18 օգոստոս 2025

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու

Սփիւռքի թեմակալ առաջնորդներ եւ հայրապետական պատուիրակներ՝

1․ Խաժակ արքեպս․ Պարսամեան (Իտալիա)

2. Յակոբ արքեպս․ Գըլնճեան (Ուրուգուայ)

3. Յովնան արքեպս․ Տէրտէրեան (ԱՄՆ)

4. Եզրաս արքեպս․ Ներսիսեան (Ռուսաստան)

5. Մովսէս արքեպս․ Մովսիսեան (Ռուսաստան)

6. Վազգէն արքեպս․ Միրզախանեան (Լատվիա)

7. Աշոտ եպս․ Մնացականեան (Եգիպտոս)

8. Արմաշ եպս․ Նալբանդեան (Սիրիա)

9. Մարկոս եպս․ Յովհաննիսեան (Ուկրաինա)

10. Յովակիմ եպս․ Մանուկեան (Մեծ Բրիտանիա)

11. Տաթեւ եպս․ Յակոբեան (Ռումինիա)

12. Նարեկ եպս․ Բերբերեան (Բրազիլիա)

13. Աբգար եպս․ Յովակիմեան (Կանադա)

14. Վարդան եպս․ Նաւասարդեան (Աւստրալիա)

15. Սերովբէ եպս․ Իսախանեան (Գերմանիա)

16. Տիրան եպս․ Պետրոսեան (Աւստրիա)

17. Օշական եպս․ Գիւլգիւլեան (Իրաք)

18. Մեսրոպ եպս․ Պարսամեան (ԱՄՆ)

19. Կիրակոս եպս․ Դաւթեան (Վրաստան)

20. Առէն եպս․ Շահէնեան (Արգենտինա)

21. Գրիգոր եպս․ Խաչատրեան (Ֆրանսիա)

22. Խորէն եպս․ Առաքելեան (Յունաստան)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է. Սամվել Հակոբյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանից առաջարկվող խաղաղությունն Ուկրաինայի կապիտուլյացիա է. Մակրոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Նորություններ

Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ Կարապետյան

15/05/2026
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանից առաջարկվող խաղաղությունն Ուկրաինայի կապիտուլյացիա է. Մակրոն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026

Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական