Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը տեղաբնակներին դանդաղ մահվան է դատապարտում. Հենրիխ Մխիթարյան

«Արցախի 120 հազար քաղաքացի, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, գտնվում են շրջափակման մեջ։

Ավելին, Ադրբեջանը անջատել է Արցախի գազամատակարարումը՝ շատ լավ իմանալով, թե ինչ հետևանքների կհանգեցնի դա։ Հաշվի առնելով, որ ձմեռ է, և գիշերները ջերմաստիճանը 0-ից ցածր է, գազ չունենալը արցախցիներին ցրտահարվելուց մահանալու վտանգի տակ է դնում։ Եվ սա իրական հումնաիտար աղետ է։

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը տեղաբնակներին դանդաղ մահվան է դատապարտում»,- «Թվիթերի» էջում գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։