Ստեփանակերտում բողոքի ցույցը շարունակվում է։ Մասնակիցները երթով շարժվել են կառավարական շենքեր, նրանց ընդառաջ է եկել պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա ցուցարարներին տեղեկացրել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկում է եղել։ Նախագահն ասել է, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով հուլիսի 14-15-ին եռակողմ հանդիպում է լինելու։
Իսկ մինչ այդ, Արցախում համաժողովրդական ցույցը շարունակվելու է, ավելի մեծ թափ է հավաքելու, մարզերից նույնպես գալու են, միանան Ստեփանակերտի ցուցարարներին։
Ստեղծվել է միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ։