Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-Եվրոպա հարաբերությունների լարվածության նոր ալիք. Իրանը պատրաստ է համարժեք քայլերով պատասխանել Եվրոպային

23/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Եվրախորհրդարանի՝   հունվարի 19-ի ընդունած  բանաձևին  Իրանում  արձագանքել են իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները։ 

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանն, անդրադառնալով Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) առնչությամբ Եվրախորհրդարանի հայտնի բանաձևի  ընդունմանը,  որով կոչ է արվում  Կորպուսը  ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում, հայտարարել է, որ եթե Եվրոպան չվերանայի իր դիրքորոշումը, Իրանը կդիմի հնարավոր բոլոր քայլերի, այդ թվում՝  կքննարկի  միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) դուրս գալու հնարավորությունը։  

NPT-ից դուրս գալուց բացի, Իրանի մեջլիսում քննարկվել է նաև Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։

Նախարար Ամիր-Աբդոլլահիանը եվրոպական երկրների որոշ արտաքին գործերի նախարարներին   «նորելուկ ու  անփորձ»  է անվանել  և ասել․ «Եվրոպայի քաղաքական ղեկավարներից ոմանք,  դիվանագիտական ոլորտում  փորձ չունենալով հանդերձ, այսօր ղեկավարում  են իրենց երկրների արտաքին գերատեսչությունները։

Նույն առիթով Իրանի անվտանգության նախարար Սեյյեդ Էսմայիլ Խաթիբի հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ ԻԻՀ անվտանգության նախարարությունն ու ԻԻՀ անվտանգային մյուս  մարմիններն  իրենց իրավունք են վերապահում Իրանի ազգային անվտանգությանն սպառնացող  ցանկացած քայլ չեզոքացնելու  համար,   դիմել համարժեք  գործողությունների։  

Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Քանանին ասել է, որ Կորպուսի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կդիտարկվի որպես  ոտնձգություն՝ Իրանի ազգային անվտանգությանը։   

Իրանի մեջլիսի խոսնակ Ղալիբաֆը, ով  նախկինում  Կորպուսի հրամատատարներից է եղել, նույնպես  արձագանքնել  է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին  և հայտարարել․ «Մենք մեր օրակարգում կներառենք տարածաշրջանում Եվրոպական երկրների զիված ուժերին հակաադրձելու բոլոր անհրաժեշտ քայլեը»։

 Կորպուսի առնչությամբ Եվրախորհրդարանի որոշմանն արձագանքել է նաև Իրանի բարձագույն իշխանության ներկայացուցիչ, Հոգևոր առաջնորդ Խամենեիի գրասենյակը, այն անվանելով «վտանգավոր հետևանքներով հղի քայլ»։

Թեև Եվրախորհրդարանի բանաձևերը  պարտավորեցնող չեն, և օրենսդիրների  կողմից ընդունվելուց հետո դրանց զգալի մասը օրենքի ուժ չի ստանում, սակայն այդ բանաձևերը, որպես քաղաքական հայտարարություններ,  վերածվում են ազդեցության լծակների։ 

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լին Թրեյսիին սպասում են Ռուսաստանում

Հաջորդ գրառումը

Ազդեցիկ կինը տպավորված է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ազդեցիկ կինը տպավորված է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական