Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լին Թրեյսիին սպասում են Ռուսաստանում

«Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի, նրա հետ ռուս-ամերիկյան թեմաների քննարկումը, հավանաբար, կշարունակվի, առավել ևս, որ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով մենք Վաշինգտոնից հրապարակային ազդակներ ենք ստացել, որ նրա խնդիրներից մեկը լինելու է դիվանագիտական ​​հաստատությունների գործունեության պայմանների կարգավորումը:

Մենք համաձայն ենք խնդիրն այդ կերպ դնելու հետ: Այլ բան է, որ դեսպանությունների գործունեության պայմանների կարգավորման և բարելավման ուղիները միշտ չէ, որ համընկնում են. մեր առաջարկի և ամերիկացիների առաջարկի միջև մեծ տարբերություն կա»,- հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Հիշեցնենք, որ մինչ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը, 2014-2017 թվականներին աշխատել է Մոսկվայում որպես ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթի տեղակալ: Իսկ 2019 թվականից Թրեյսին զբաղեցնում էր ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: