Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ

28/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիվանագիտություն առանց ռազմական պարտավորությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա այցը Ռուսաստան տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ Մոսկվան փորձում է խուսափել հակամարտություններին անմիջական ներգրավվելուց՝ միաժամանակ պահպանելով տարածաշրջանում իր ազդեցիկ դերակատարի դիրքը։ Արաղչիի այցին նախորդել էին Պակիստանում եւ Օմանում անցկացված ինտենսիվ բանակցությունները։

Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության ֆոնին Արաղչիի եւ Պուտինի հանդիպումը լիովին տեղավորվում է 2025 թվականին ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի» տրամաբանության մեջ։

Ռուսական մամուլը հանդիպումից առանձնացրել է Իրանի հոգեւոր առաջնորդի՝ Պուտինին հասցեագրված ուղերձը, որը, ըստ ամենայնի, նորանշանակ առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձն է Ռուսաստանի ղեկավարին։

Դիվանագիտական արարողակարգի համաձայն՝ Պուտինը կարող էր ընդունել Իրանի ԱԳ նախարարին միայն այն դեպքում, եթե նա հանդես գար որպես Իրանի բարձրագույն ղեկավարի հատուկ բանագնաց եւ փոխանցեր համապատասխան ուղերձ։

Նշենք, որ նախկինում Իրանի գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի ուղերձը Ռուսաստանի ղեկավարին փոխանցվել էր նաեւ Իրանի մեջլիսի նախկին նախագահ Ալի Լարիջանիի կողմից, ով նույնպես հանդես էր եկել հատուկ բանագնացի կարգավիճակով։

Ռուսական աղբյուրների համաձայն՝ հանդիպման ընթացքում Պուտինը վերահաստատել է, որ Ռուսաստանը շարունակելու է իր ռազմավարական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Նման հայտարարություններ նախկինում եւս հնչել են, սակայն դրանք հիմնականում վերաբերել են Իրանի հետ անուղղակիորեն առնչվող հարցերի, օրինակ՝ Սիրիայում համագործակցությանը եւ ամերիկյան ազդեցությանը հակազդելուն։

Այսօր, երբ Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների հետ ռազմական լարվածության նոր փուլում, «ռազմավարական հարաբերությունների շարունակությունը» առավելապես պետք է առնչվի Իրանի անվտանգության հարցերին։

Պուտինը նաեւ հայտարարել է. «Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կհամապատասխանեն Իրանի եւ տարածաշրջանի երկրների շահերին, եւ կանենք ամեն ինչ՝ հնարավորինս շուտ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու համար»։

Թեեւ նման հայտարարություններ նախկինում եւս հնչել են, դրանք հիմնականում սահմանափակվել են դիվանագիտական գործիքներով։ Ուկրաինական պատերազմի փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը խուսափում է Միացյալ Նահանգների հետ ուղիղ լայնածավալ բախումից։

Պատերազմի ընթացքում Վաշինգտոնը բազմիցս պնդել է, թե Ռուսաստանը զենք եւ հետախուզական աջակցություն է ցուցաբերել Իրանին, սակայն Կրեմլը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։ Նման քայլերը կարող էին հանգեցնել ՆԱՏՕ-ի հետ ուղղակի առճակատման, ինչը չափազանց մեծ ռիսկեր կպարունակեր Մոսկվայի համար։

Հանդիպումից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Արաղչին վերադառնալուց հետո Իրանի ղեկավարությանը կներկայացնի բանակցությունների մանրամասները։ Չի բացառվում, որ Պուտինը նրա միջոցով նաեւ ուղերձ է փոխանցել Իրանի հոգեւոր առաջնորդին։

Ուշակովը հավելել է. «Սա սովորական դիվանագիտական գործընթաց է։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետաքրքրվածությունը իրանական հարցի կարգավորման հարցում՝ բնական է, որ Արաղչին մեզ ասելիք ուներ»։ Նա նաեւ նշել է, որ չի բացառվում՝ ռուսական կողմն իր գաղափարներով կիսվի ինչպես արեւմտյան երկրների, այնպես էլ մերձավոր գործընկերների հետ։

Այս հայտարարությունները կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ին ուղղված ազդակ՝ Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը կառավարելու հնարավոր իրանա-ռուսական համակարգման վերաբերյալ։

Այս զարգացումները հաջորդում են Սպիտակ տան ապրիլի 27-ի հայտարարությանը, ըստ որի՝ քննարկվում է Իրանի առաջարկը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը եւ Հորմուզի նեղուցի վերաբացմանը։

Փորձագետների կարծիքով՝ Պուտինի եւ Արաղչիի հանդիպումը նպատակ ուներ համակարգել Թեհրանի եւ Մոսկվայի քայլերը՝ մինչեւ Վաշինգտոնի վերջնական դիրքորոշման հստակեցումը։ Միաժամանակ պետք է նկատել, որ վերջին ճգնաժամի ընթացքում Ռուսաստանը եւ Չինաստանը, լինելով Իրանի ռազմավարական գործընկերներ, հիմնականում սահմանափակվել են դիվանագիտական ակտիվությամբ։

Ի տարբերություն նրանց՝ ԱՄՆ-ի դաշնակիցները ոչ միայն զենք են մատակարարել, այլեւ իրականացրել իրենց պաշտպանական պարտավորությունները։

Արաղչին իր X-ի էջում գրել է.

«Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում տեղի են ունենում վճռորոշ զարգացումներ, մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ շարունակվում է ամենաբարձր մակարդակով»։

Նա նաեւ նշել է.

«Վերջին զարգացումները ցույց են տալիս մեր ռազմավարական գործընկերության ուժն ու խորությունը։ Մենք գնահատում ենք առկա համերաշխությունը եւ ողջունում Ռուսաստանի աջակցությունը դիվանագիտական հարթակում»։

Ակնհայտ է, որ Մոսկվան, դիվանագիտական աջակցությունից բացի, այս փուլում չի կարող այլ  պարտավորություններ ստանձնել Թեհրանի հանդեպ։

Գրիգոր Առաքելյան, արտակարգ և լիազոր դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times

Հաջորդ գրառումը

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման համատեղ աշխատանքային խմբի հանդիպում. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները. Վահե Հովհաննիսյան

20/05/2026
Նորություններ

Հայաստանի այսօրվա տարածքում 1045-1918 թթ. Հայաստան պետություն գոյություն չի ունեցել. Փաշինյանը՝ Շնողում քարոզարշավի ժամանակ

20/05/2026
Նորություններ

Դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. «Ուժեղ Հայաստան»

20/05/2026
Նորություններ

Սյունեցին այսօր խոսում է ոչ թե խաղաղության, այլ իր անվտանգության բացակայության մասին. Արման Պետրոսյան

20/05/2026
Հաջորդ գրառումը

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման համատեղ աշխատանքային խմբի հանդիպում. ՀՀ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական