Սյունեցին այսօր խոսում է ոչ թե խաղաղության, այլ իր անվտանգության բացակայության մասին։ Պարզ ասում է՝ մարդիկ անվտանգ չեն։
Այս նկարներում արդեն կարող եք տեսնել, թե ինչպես 2021-2022 թթ դեպքերից հետո ադրբեջանական 173 մարտական դիրք այսօր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Նիկոլ Փաշինյանը սա կոչում է «խաղաղություն»։
Սա խաղաղություն չէ։
Սա իրենց քաղաքական անկարողության հետևանքն է։
Ալիևը մեր պետական սահմանին առաջ է գալիս՝ տրորելով մեր դիրքերը, իսկ ՊՆ նախարարը երկրի ներսում է փորձում պիկապով «տրորել» ընդդիմախոսներին։
1085 կմ պետական սահման ունենք։
173 ադրբեջանական մարտական դիրք կա «տրորելու»։ Դրանք տրորեք։
Այս նկարները ամեն ինչ ասում են։ Սրանք պարզապես քարտեզներ չեն։
Սրանք ձեր ձախողված քաղաքականության, կամքի ու վճռականության բացակայության հետևանքներն են՝ մեր պետության, տարածքների և անվտանգության համար։
Արման Պետրոսյան, ազատամարտիկ, հասարակական գործիչ









