Միացյալ Նահանգները Իրանի դեմ կկիրառի լիակատար ծովային շրջափակում։
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ամերիկայիառաջնորդի խոսքով՝ այս միջոցառումները նման կլինեն Վենեսուելայի դեմ նախկինում կիրառված գործողություններին, բայց կլինեն ավելի ընդարձակ։
Դոնալդ Թրամփը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններին.
«Ես իմ թիմին ասացի, որ ուզում եմ, որ մեր պահանջների ոչ թե 90 կամ 95%-ը կատարվի, այլ՝ բոլորը։
Իրանական կողմը որևէ լծակ չունի։ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կընդունի ԱՄՆ բոլոր պահանջները», – ասել է նա։









