Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԻԻՀ Մեջլիսի նախագահի այցը՝ Թուրքիա. Իրանը դեմ է սահմանային աշխարհաքաղաքական փոփոխություններին

Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը  Թուրքիա է մեկնել՝ մասնակցելու հունվարի 8-10-ը Ասիական երկրների խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նստաշրջանի աշխատանքներին։  Վեհաժողովին մասնակցում է 7 երկիր՝ խորհրդարանի նախագահի եւ  4 երկիր՝ փոխնախագահի մակարդակով։ Միջոցառմանը ներկա են նաեւ  ասիական 25 երկրի խորհրդարանական բարձրաստիճան  պաշտոնյաներ։  

«ԻՌՆԱ» լրատվական  գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ  Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Թուրքիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նստաշրջանի անցկացումը գնահատել է որպես տարածաշրջանում  խաղաղությանն  ու կայունությանը նպաստելու հնարավորություն։

Մեջլիսի նախագահ Ղալիբաֆը նաեւ խոսել է միջոցառման  շրջանակում երկկողմ եւ բազմակողմ, այդ թվում՝  Իրան-Թուրքիա-Ադրբեջան  եռակողմ  հանդիպման մասին, ու  նշել՝  «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարեւանների հետ համագործակցությունն է, եւ Իրանի, Թուրքիայի ու  Ադրբեջանի միջեւ փոխգործակցությունը շատ զգայուն ու առանցքային է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային  հարաբերություններում»:

Տարածաշրջանում  խաղաղությանն ու կայունությանը նպաստելու հնարավորության  մասին խոսելիս Ղալիբաֆը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել  նաեւ  «թուրանական միջանցքի»  մասին  թուրք-ադրբեջանական երազանքը, որի համար էլ հարցազրույցին ասել է․ «Իրանի Իսլամական  Հանրապետությունը չի ընդունում որեւէ  սահմանային  ու աշխարհաքաղաքական փոփոխություն։

Գրիգոր Առաքելյան