Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Թե ինչու է «Շանգրիլա»-ի համար 4,2 միլիարդ դրամը պետբյուջեից վճարվում (տեսանյութ)

4 մլրդ 162 մլն դրամ պետական բյուջեից՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան տուրքը մարելու համար. «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությունը դատարանում վիճարկել է ֆինանսների նախարարի հրամանն ու շահել դատը։

«Շանգրիլա» խաղատան գործունեությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ժամանակավորապես արգելվել էր, հետո էլ կասեցվել էր խաղատան լիցենզիան:  Խաղատունը շահագործող ընկերությունը՝ «Օնիրա քլաբ»-ը, որը «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է, դատարանում բողոքարկել էր ֆինանսների նախարարի հրամանն ու շահել դատը: Այս մանրամասները գործադրի հուլիսի 7-ի նիստին ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից  մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում ենթակա են վերահաշվարկման, որի արդյունքում խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 162 812 500 դրամ: