Երեքշաբթի, Մայիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը. հարցը Փաշինյանն է. Մակրոն

29/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն). հայտնում է Հայ դատի գրասենյակը։

Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։ Ի պատասխան Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։

Նախագահի այս պատասխանին արձագանքելով՝  Հրաչ Վարժապետյանը նշել է․ «Պարոն նախագահ, իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ ենք դիմում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ և ակնկալում ենք՝ Արցախի մեր հայրենակիցներին գործնական զորակցության ցուցաբերում։ Գիտենք՝ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, տարբեր առիթներով արծարծում է Ձեզ հետ Արցախի տագնապալի և հույժ մտահոգիչ կացությունը, մենք էլ մեր հերթին դիմում ենք Ձեզ միևնույն պահանջով ու միևնույն հարթությամբ: Պետք է հստակ լինի նաև այն, որ մեզ համար անընդունելի է հայապատկան դարավոր Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ խոսակցություն կամ մտադրություն»:

Նախագահ Մակրոնն ի պատասխան՝ հաստատել է. «Չկասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական  կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք առավելագույնը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաքվեն» մեկնարկեց. ուղիղ

Հաջորդ գրառումը

Համադրենք, ըստ էության…եզրահանգում իրականացնենք… Անահիտ Մանասյանի բառակույտից ոչինչ չհասկացվեց՝ Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները. Օսկանյան

05/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկուն հրավիրելը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերկանգնման արձանագրությունը

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրոպական երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հայտարարությունը՝ ուղղված Եվրոպայի առաջնորդներին

04/05/2026
Հաջորդ գրառումը

Համադրենք, ըստ էության...եզրահանգում իրականացնենք... Անահիտ Մանասյանի բառակույտից ոչինչ չհասկացվեց՝ Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկուն հրավիրելը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

04/05/2026

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով: Բայց Ուկրաինայի...

ԿարդալDetails
Նորություններ

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին, աշուղներին

04/05/2026

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խոսել է «Հանրային հեռուստաընկերություն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։ «Նոր տարվա ֆիլմում,...

ԿարդալDetails
Նորություններ

Մակրոնի ասածը ստորություն է. ցինիկաբար ստում է. Հակոբ Բադալյան

04/05/2026

Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում...

ԿարդալDetails
Նորություններ

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան. այս բոլոր երկրները, լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ. Վազգեն Պետրոսյան

04/05/2026

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան։ Նայելով երկրների ցանկը, հիշեցի Բեռլինի Կոնգրեսը։ Այս բոլոր երկրները, ժամանակին լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական