Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՊՀ մասնաշենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա մեկ զոհ

Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհ եւ տուժածներ:

Առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ  առավոտյան պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, որտեղ բնվորներ են աշխատելիս եղել: Նախնական տեղեկություններով՝ երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեռեւս պարզ չէ պայթյունի պատճառը:

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապօգնության մեքենաներ:

Մասնաշենքի բոլոր ուսանողներին տուն են ուղարկել: